Տարածաշրջան

Մարտ 9, 2010թ. 10:00

Թուրքիայի արևելքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 57-ի, շուրջ 70 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժին գրեթե ամբողջ օրվա ընթացքում հետևել են ստորգետնյա ցնցումներ: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն: Մի քանի րոպեների ընթացքում հողին են հավասարվել 6 թուրքական գյուղեր: Երկրի իշխանությունները շարունակում են ողջ մնացած մարդկանց […]


Մարտ 9, 2010թ. 09:45

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու: Սոարեշը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Ղարաբաղի կարգավորման համաձայնագիրը սեղանին է, եւ քաղաքական կամք է պետք այն կյանքի կոչելու համար:


Մարտ 9, 2010թ. 09:00

Բրիտանական Independent հեղինակավոր թերթը տպագրել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆրիսկի անդրադարձը օրերս ԱՄՆ կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ու դրան հաջորդած դեպքերին: Այս մասին փոխանցում է «Panorama.ամ» կայքը: Հեղինակը, մեկնաբանելով քվեարկությունից հետո Սպիտակ Տան հրահանգը` գործողություններ չծավալել բանաձի հետագա անցկացման համար, գրում է. «Թուրքերին հանգստացնելու համար ստիպված ենք ևս մեկ անգամ […]


Մարտ 6, 2010թ. 11:58

Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին,  կարևորել է կողմերի` մեկմեկու հանդեպ դրսևորած անկեղծությունն ու հետին մտքերի բացառումը: «Անկեղծ գործողը, բոլոր պարագաներում, շահեկան է դուրս գալիս: Հայաստանը գործել է անկեղծ, առանց հետին մտքի և դրան ականատես են եղել միջնորդ և աջակից երկրները: Մենք ասել […]


Մարտ 5, 2010թ. 19:00

«11-ամյա ադրբեջանցի տղան երկու շաբաթում Դուբայի Արմավենիների կղզում` ծովափին, 9 շքեղ առանձնատների տեր է դարձել: Տղայի անունը Հեյդար Ալիև է, և նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին է»,- տեղեկացնում է The Washington Post-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, առանձնատների ընդհանուր արժեքը 44մլն դոլար է, ինչը հավասար է Ադրբեջանի սովորական քաղաքացու 10.000 տարվա աշխատավարձին: Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձինք հրաժարվել […]


Մարտ 5, 2010թ. 17:23

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թեև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը, Թուրքիայում առայժմ չի քննարկվում «Ինջիրլիկ» ռազմաբազան փակելու հարցը: «Մենք ամեն գարնան տագնապով ենք սպասում Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի վտանգին»,- ասել է նա: ArmAr.am


Մարտ 5, 2010թ. 16:58

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն Միացյալ Նահանգներից պահանջել է՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո հստակեցնել դիրքորոշումը հայ- թուրքական հարաբերությունների հարցում: «Մեր հարցը Վաշինգտոնին շատ պարզ է. դուք սատարո՞ւմ եք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին: Չենք ցանկանում ամեն տարվա գարնանն անցնել այս ճգնաժամի միջով: Այդ նպատակով էլ սկսեցինք Երեւանի հետ հարաբերությունների նորմալացումը եւ նման արձագանք […]


Մարտ 5, 2010թ. 14:20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ մի քանի ժամ քննարկումից հետո վավերացրեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը, որով 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես հայերի ցեղասպանություն: Այժմ հիմանական խնդիրն այն, է թե ինչ լուծում այն կստանա Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  լիագումար նիստում: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին, թե […]


Մարտ 5, 2010թ. 13:30

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է մամուլի ասուլիս` հնչեցնելու իր գնահատականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Panorama.am  կայքէջը այս պահին Դավութօղլուն պատասխանում է լրագրողների հարցերին: Թուրքական «Հաբեր 7» (Haber 7) լրատվական կայքն առանձին-առանձին նախադասություններով մեջբերել է Դավութօղլուհի ասածները, որոնք էլ ներկայացնում ենք ստորև` – Թուրքիան […]


Մարտ 5, 2010թ. 13:20

Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն Vesti.Az-ին տված հարցազրույցում իրատեսական հայացքով մեկնաբանել է Թուրքիայի ներկայիս վիճակը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի` Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման ֆոնի վրա: Այն ներկայացնում ենք թարգմանաբար. Ամերիկյան Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ուժեղ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, որից սթափվելը խիստ դժվար կլինի: Պետք է նկատել, որ «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ի […]