Տարածաշրջան

Փետրվար 17, 2010թ. 15:40

1915 թվականին Թուրքիայի Մարդին նահանգից  Իրաքի Մոսուլ քաղաք ձգվող երկաթգծի շինարարության վրա հազարավոր հայ երիտասարդներ են աշխատել: Երիտթուրքական իշխանությունները  ծանր պայմաններում աշխատեցնելով  հայ երիտասարդներին, այնուհետև, դաժանաբար սպանում էին նրանց: Նաև այս կերպ ի կատար էր ածվում  հայությանն իր բնօրրանում ոչնչացնելու ցեղասպան ծրագիրը: Եվ ահա այսօր վերաբացվել է Իրաք-Թուրքիա սույն երկաթգիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական […]


Փետրվար 17, 2010թ. 15:15

ArmAr.am-ը ներկայացնում է մի հատված Թուրքիայի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Ռոֆշան Իբրահիմովի` REGNUM գործակալությանը տված հարցազրույցից. -Ինչպիսին եք տեսնում հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը: -Կարծում եմ, որ Թուրքիան ներկայումս գիտակցում է իր անկարողությունը Լեռնային Ղարաբաղի գրավյալ 5 շրջաններից հայկական զորքերի դուրսբերման հարցում: Թուրքիայի համար պարզ է դարձել, որ Հայաստանը ինքնուրույն չի կարող լուծել այդ հարցը, որի բանալին […]


Փետրվար 17, 2010թ. 15:04

Ադրբեջանական բանակի զինծառայող Ի. Ալիևը մահացել է խոզագրիպի պատվաստումից Փետրվարի սկզբի առատ ձյան և ջերմաստիճանի անկման պատճատռով ադրբեջանական բանակում կտրուկ ավելացել են գրիպի և թոքաբորբի դեպքերը: Հատկապես անբարենպաստ պայմաններում են հայտնվել առաջավոր գծին մոտ տեղակայված զորամասերը, որտեղ, առանց այն էլ ընդհատումներով տրվող ջեռուցումը, էլ ավելի է վատացել: Փետրվարի առաջին տասնօրյակում զորամասերից մեկում գրիպից երկու զինծառայող […]


Փետրվար 17, 2010թ. 14:42

Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի բանակի Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադին կից հատուկ նշանակության ստորաբաժանումները լայնածավալ ռազմական օպերացիա են սկսել Թունջելի գավառում: Գործողության նպատակը քուրդ գրոհայիններին կանխավ հակադարձելն է, քանի որ «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 11-րդ տարելիցի կապակցությամբ սպասվում են հնարավոր խռովություններ: Հիշեցնենք, որ «Քրդական բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Օջալանին 1999-ին […]


Փետրվար 17, 2010թ. 14:14

Իմ ավելի վաղ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու և 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Արձանագրությունները ստորագրելու հարցում: Ձգտելով խաբել  ոչ միայն Հայաստանին և միջազգային հանրությանը, թուրք ղեկավարները  փորձում էին մոլորության մեջ  գցել նաև իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին և թուրք հանրությանը` Արձանագրությունների հնարավոր շահավետության  վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ Արձանագրությունները լիովին բխում […]


Փետրվար 17, 2010թ. 13:50

Բանտարկություններն օգտագործելով որպես կոպիտ գրաքննություն` նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար կառավարությունը` ձերբակալված լրագրողների թվով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել տարածաշրջանում: Այս մասին նշվում է Նյու Յորքում տեղակայված` Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցում: «Ալիևը շարունակել է խստացնել հսկողությունն իր նավթային երկրի վրա, և առանց այն էլ սակավադեպ անկախ խոսքը կրկին հայտնվել է կրակի տակ: Ալիևը երկրորդ անգամ […]


Փետրվար 17, 2010թ. 12:20

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը, դատավարության ընթացքում ցնցող զարգացումներ են տեղի ունեցել: «Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի Էրզինջանի (Երզնկա) վարչությունում շարունակվող «Էրգենեքոնի» գործով դատավարության հարցաքննության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: Դատարանի որոշմամբ` ձերբակալվել է Էրզինջանի հանրապետական գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները: Նրա աշխատասենյակի ու տան` 5 ժամ տևած խուզարկության ընթացքում մեծ թվով փաստաթղթեր և խտասկավառակներ […]


Փետրվար 17, 2010թ. 11:25

Իրանի Ուրմիա քաղաքում ոստիկանությունը փողոցում` բոլորի աչքի առաջ, կախաղան է հանել երիտասարդ հինգ քրդերի, որոնք մեղադրվել են Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու մեջ` հաղորդում են թուրքական կայքերը: Նշվում է, որ մահապատժի պատճառը քրդական ազդեցիկ տոհմերի և Իրանի իշխանությունների լարված հարաբերություններն են: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 11:18

Թուրքական լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ հրապարակել այն մասին, թե «Եվրատեսիլ» 55-րդ միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երգում կան ձևակերպումներ, որ  ակնարկում են Հայոց ցեղասպանությունը: Մասնավորապես «Sabah» թերթը, վկայաբերելով Մոլդովան ներկայացնող երգչի երգի բառերը գրած կոմպոզիտոր Յաքուփ Մութլուի դիտարկումները, գրում է, թե, օրինակ, երգի առաջին տունն ինչպիսի ակնարկներ է պարունակում: Այսպես` «Տարիներ […]


Փետրվար 17, 2010թ. 11:00

Հայկական ժողովրդական ասացվածք կա, թե «ստի ոտքերը կարճ են», ասել կուզի` չի փախչելու, վաղ թե ուշ սուտը բացահայտվելու է: Միամիտ ժողովրդի միամիտ ասացվածք: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարտին Բաքվում` Ազգային պատմության թանգարանում, բացվելու է Ղարաբաղին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Ղարաբաղի տարածքում կատարված պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոներ: Ի դեպ, ցուցահանդեսը նվիրվելու է Ադրբեջանի պատմության […]