«Փաստորեն ես գոյություն չունեմ, քանի որ չունեմ ոչ մի փաստաթուղթ: Հետաքրքիր է, եթե ես մահանամ, ի՞նչ գրված կլինի գերեզմանիս վրա: Միայն անու՞նս, որն ինձ տվել են մանկատանը: Իսկ արդյո՞ք ես գերեզման կունենամ».- վհատված ասում է 18 տարին վերջերես բոլորած Ռադիկը: Անցյալ տարի նա լքել է ինտերնատը, որտեղ անցկացրել է իր կյանքի 16 տարին: Պահպանված գրառումներից […]
Տարածաշրջան
Սևակ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Իրանում ներքաղաքական ճգնաժամը, որի ակտիվ շրջանն ավարտվեց հուլիսին, բերեց իսլամական հանրապետության շուրջ արտաքին քաղաքական նոր զարգացումների։ ԵՄ քաղաքացիների ձերբակալումների արդյունքում` սրվեցին հակասություններն Իրանի և եվրոպական պետությունների միջև։ Միևնույն ժամանակ, ակտիվացան գործընթացներն իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Ս.թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման անուղղակի պահանջ ներկայացրեց Թեհրանին` ակտիվացնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և […]
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր տարածաշրջանի այն միակ պետությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, ռազմական, տնտեսական կամ որևէ այլ բնույթի խնդիրներ չունի: Եվ դեռ ավելին, պաշտոնական Թեհրանն ու Երևանը ամեն կերպ նպաստում են տարածաշրջանում երկու երկրների ազդեցության մեծացմանը: Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հիմքերը քաղաքակրթական նմանությունների մեջ են: Չնայած այն հանգամանքին, որ Իրանն […]
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ինչպես եւ պայմանավորվել էինք, շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ […]
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ե՞րբ են Թուրքիայում դադարելու քրեորեն հետապնդել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը, պատասխանել է, թե Թուրքիայում այդպիսի օրենք չկա[1]: «Թուրքիան այլևս առաջվա Թուրքիան չէ: Ցանկացած տեսակետ կարելի է մեր երկրում հնչեցնել: Օրինակ` ես չեմ հավատում 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ […]
Որքան մոտենում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահը, այնքան երկու երկրներում ավելի է մեծանում լարվածությունը: Այս առումով, վերջին երկու օրերին, իսկական տեղեկատվական դեմարշ են կազմակերպել թուրքական իշխանությունների առաջին դեմքերը: Նախ` Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տալիս ֆրանսիացի լրագրողներին, հետո վարչապետ Էրդողանը ծավալուն հրապարակմամբ հանդես է գալիս ամերիկյան հայտնի «The wall street journal» ամսագրում, իսկ հոկտեմբերի 8-ի երեկոյան […]
Վահրամ Միրաքյան 2003-2004 թվականներից սկսած` Ադրբեջանում Իլհամ Ալիևի հրահանգով հիմք դրվեց նոր տեղեկատվական քաղաքականության, և այդ գործընթացն ուղեկցվեց գրաքննությամբ ու լրատվամիջոցների տոտալ վերահսկողությամբ (չնայած նախկինում էլ ադրբեջանական լրատվամիջոցներն առանձնապես ազատ և անկախ չէին): Վերջերս Ադրբեջանում տեղեկատվական դաշտի տոտալ վերահսկման քայլերն ակտիվանում են: Այս տարվա սկզբում արգելվեց միջազգային հեռուստաընկերությունների (CNN, OPT, PTP, Euronews) և ռադիոընկերությունների (BBC, […]
2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ […]
Ըստ վիճակագրության, վերջին շրջանում Ադրբեջանում հանցագործությունները իրականացվում են առավել դաժանությամբ[1]: Ըստ ադրբեջանական մամուլի, այնտեղ հազվադեպ չեն եղբոր կողմից եղբորը, մոր կողմից որդուն կամ ամուսնու կողմից կնոջը սպանելու դեպքերը: Ադրբեջանի գլխավոր հոգեբան Հերայ Հերայբելին Trend News-ին հայտնել է, որ հանրապետությունում հատուկ դաժանությամբ հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է ագրեսիվության աճով: Հոգեբանը, հղում անելով իր ուսումնասիրությանը, նշել […]
Հայ-թուրքական նախաստորագրված երկու արձանագրությունների բովանդակության մասին . Որքանո՞ վ են դրանք համապատասխանում Հայաստանի, հայության, անգամ տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Երկու Արձանագրություններում ընդգրկված կետերից միայն մեկն է համապատասխանում Հայաստանի և տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Այդ միակ կետի մասին կխոսենք հոդվածի վերջում: Քիչ են այն կետերը, որոնք չեզոք ձևակերպումներ են: Մնացած կետերը նոր պատերազմի, ագրեսիայի, աղետների, նոր ցեղասպանական գործողությունների […]




