Տարածաշրջան

Սեպտեմբեր 15, 2009թ. 11:03

Եթե նա կենդանի լիներ, ապա այսօր կդառնար 55 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 1961թ. տեղափոխվել է Ստամբուլ: Միջնակարգ կրթություն  ստանալուց  հետո, սովորել  Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում: Սակայն ճակատագիրը նրան  այլ ընթացք էր վերապահել: Դինքը լրագրությամբ սկսել է զբաղվել զինվորական ծառայությունից հետո: Եվ արդեն  1996 թվականից ի վեր`  «Ակոս» երկլեզու թերթի […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 18:39

Լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Հրանտ Դինքի դուստրը` Դելա Դինքն այսօր Թուրքիա-Հայաստան սահմանի բացման մասին ասել է. «Հայրս այդ կամուրջներից մեկը դարձավ»: Նման հայտարարություն Դելան արել է «Միլլիեթ»-ի լրագրող Դևրիմ Սևիմային և «Ակոսի» լրագրող Ռոբերտ Քոփթաշին համատեղ տված հարցազրույցում: Նա շեշտել է. «Ես  շատ կարևորում են երկու  երկրների միջև սկսված երկկողմ բանակցությունները: Յուրաքանչյուրն իրենց պապերից […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 14, 2009թ. 17:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայում պետական մակարդակով քննարկումներն արդեն սկսվել են: Այս առիթով  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումն անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել  է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միևնույն է` վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլուն նաև հանդիպել […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 12:03

«Յուրաքանչյուր մարդ, եթե նույնիսկ զրկված է  իր հայրենի հողում ապրելու իրավունքից, ապա  գոնե պետք է իրավունք ունենա թաղվել այնտեղ: Մինչդեռ մենք` հայերս, զրկված ենք նաև այդ իրավունքից»: Օգոստոսի 8-ին Հունաստանում իր մահկանացուն կնքած հայազգի հայտնի երգիչ Արամ Տիգրանն իր կտակում  ցանկություն էր հայտնել` հուղարկավորվել իր նախնիների քաղաք Տիգրանակերտի (ներկայումս` Դիարբեքիր) հայկական գերեզմանատանը: Սակայն երգչի ընտանիքը, […]


Սեպտեմբեր 12, 2009թ. 13:01

Ադրբեջանը հեղինակազրկում է ինքն իրեն Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, իբր ԼՂՀ  Աղդամի շրջանում ադրբեջանական և արցախյան բանակների ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հայ զինծառայողներ զոհվել են: Այս տեղեկատվությանը որոշակի ճշմարտացիություն հաղորդելու նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, թե իրենց կողմից փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է միայն շարքային Պյարվիզ […]


Սեպտեմբեր 12, 2009թ. 12:58

Մի քանի օր է, ինչ թուրաքական լրատվամիջոցներն անդրադառնում են , իրենց որակմամբ, Լեռնային Ղարաբաղից ստացված «տագնապալի լուրին»: Թուրքական մամուլը հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, տեղեկացնում է, թե հայ-ադրբեջանական շփման գոտում` Աղդամի ուղղությամբ հայերը հարձակման են անցել: Հարձակումը կասեցվել է, 5 հայ զինվոր սպանվել է, 3-ը` վիրավորվել, իսկ ադրբեջանական կողմից ընդհամենը 1 վիրավոր կա: Թուրքական ԶԼՄ-ները […]


Սեպտեմբեր 12, 2009թ. 11:00

Կոզլուք–Աքչալը հայկական գյուղի մուտքը հայերի համար շարունակում է փակ մնալ 2006 թվականին Թուրքիայում Ազիզ Դաղջըի ղեկավարությամբ ստեղծված Բիթլիսի, Բաթմանի, Վանի, Մուշի վիլայեթների, գյուղերի և գավառների հայ «Սասունցիների սոցիալական փոխօգնության մշակույթի և համերաշխության» միությունը իշխանություններից պահանջել է վերականգնել Կոզլուք-Աքչալը գյուղի հայկական եկեղեցու, գերեզմանոցի և հողատարածքների նկատմամբ իրենց կադաստրային իրավունքները, այն վավերացնել գույքագրման մատյաններում, որպեսզի հնարավոր լինի […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 20:31

Միջազգային ուժերի ակտիվ ներգրավվածությունը դրան հաղորդում է տարածաշրջանային նշանակություն Հակոբ ՉԱՔՐՅԱՆ Նախորդ անգամ «ԱրմԱր» կայքէջում, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին, նշել էինք այն բուռն հակազդեցության մասին, որին հավասարապես բախվում են ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, և այս հակազդեցությունը պայմանավորել էինք […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 20:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է հոկտեմբերին Իսրայել այցելել: Դավութօղլուն    ցանկություն է հայտնել «հումանիտար այցելություն» կատարել նաև Գազայի հատված: Սակայն պաշտոնական Թել Ավիվը մերժել է թուրքական կողմի խնդրանքը և հայտարարել, որ եթե Դավութօղլուն ցանկանում է այցելել Պաղեստինի տարածք, ապա կարող է մեկնել Ռամալահ, այլ ոչ թե Գազա, որտեղ ՀԱՄԱՍ-ի կազմակերպությունն է իշխում: Այլ կերպ ասած  […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 16:37

Հային  իր պատմական հայրենիքից դուրս մղելու, նրա ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներից, քաղաքականություն, որ այժմ իրականացվում է պետական մակարդակով` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ: Ազգային անբավարարվածությամբ  տառապող վրացիներն  այսօր   հիմնահատակ քանդում ու ոչնչացնում են  հայկական հուշարձանները , խաչքարերը, տապանաքարերից քերում-հանում հայատառ արձանագրությունները, վրացացնում   հայկական եկեղեցիները, […]

Թեգեր` [, ]