Թուրքական «Սթար» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ թուրքական «Հյուսիսային բնություն» կազմակերպությունը Կարս քաղաքում կազմակերպել է հայ, թուրք, ադրբեջանցի և վրացի աշակերտների հանդիպում։ Ծրագրի նպատակն է «խաղաղության ուղերձ հղել աշխարհին»։ Տարածաշրջանի երկրները ներկայացնող պատանիներն աշխատել են բնապահպանական ծրագրերի և նախագծերի շուրջ։ Կազմակերպված միջոցառումները տևել են մեկ շաբաթ, և, ըստ թուրքական մամուլի, ընթացել բավական արդյունավետ: ArmAr.am
Տարածաշրջան
Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Էյնուլլա Ֆատուլլաևը, Գանիմատ Զախիդովը և ևս մի քանիսը անակնկալ նվեր են ուղարկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին: Նվերը քաղբանտարկյալ խորհրդանշող փայտյա պատվանդան է` պատրաստված քաղբանտարկյալների ձեռքով: Մտահղացման հեղինակներն այս «մտերմական» ժեստը հղել են Եվրախորհրդի ներկայացուցչին` Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին հիշեցնելու համար: Նվերը հանրությանն է ներկայացվելու քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ընթացքում […]
Թուրքական հասարակությանը սահմանի բացումը չի հետաքրքրում ավելի, քան քրդական խնդրի լուծումը, համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը . «Իրականում թուրքական հասարակության մեծ մասը դեմ չէ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչպես ներկայացվում է: Ավելին` թուրք հասարակության մեծ մասը հետաքրքրված չէ այս հարցով, փոխարենը, առավել անհանգստացած է քրդական խնդրի լուծմամբ: Հայաստանի հետ հարաբերությունների հատատմանը հիմնականում դեմ են որոշ ծայրահեղական […]
Վերջին շրջանում Թուրքիայի ղեկավարությունը մեղմացրել է իր դիրքորոշումը, կարծում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Այդ փոփոխությունը նա մեկնաբանում է նրանով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Էրդողանն ավելի զուսպ կեցվածքով է հանդես գալիս. «Այս ընթացքում նա մի քանի հայտարարություն է արել` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ և ոչ մեկում ակնհայտ չի խոսել այն մասին, […]
Թուրքիայում բացահայտվել է միջազգային թրաֆիքինգի մի քանի դեպք: Թուրքական Աֆիոնգարահիսար քաղաքում 4 ամիս տևած գործողությունների արդյունքում ձերբակալվել է միջազգային հանցախմբի 16 ներկայացուցիչ, որոնց մեջ եղել են նաև Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի քաղաքացիներ (կանայք): Հարկ է նշել, որ զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքի շարքում մարդավաճառությունը երկրորդ տեղն է զբաղեցնում` թմրանյութերի օրեցօր աճող վաճառքից հետո: ArmAr.am
Թուրքիան շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին, որի հետ հարաբերություններում ճաքերը նկատվել են այս տարվա սկզբին Պաղեստինի վրա հրեական պետության հարձակումից հետո: Թուրքիայի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ խիստ զգուշացում է ուղարկել Իսրայելին` հիշեցնելով Հարեմուշշերիֆ մոսուլմանական սրբավայրի մասին(գտնվում է Երուսաղեմում): Հիշեցնենք, որ Հարեմուշշերիֆում է գտնվում մուսուլմանների գլխավոր սրբավայրերից մեկը` Ալ-Աքսա մզկիթը, որի շուրջ վերջին մեկ տարում ստեղծվել […]
Այս տարի Ադրբեջանում արձանագրվել է մարդավաճառության 71 դեպք, բացահայտվել 18 հանցախումբ և մեկ կազմակերպված խմբավորում: 2005–2008թթ. ընթացքում արձանագրվել է մարդավաճառության 1298 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 1185 մարդ, բացահայտվել են 192 հանցախումբ և 15 կազմակերպված խմբավորում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես մարդավաճառության տարանցիկ պետություն:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության` Աշխարհում կրոնական ազատության մասին վերջին ամենամյա զեկույցում անդրադարձ է կատարվել Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակին: Ամերիկացի դիվանագետների կարծիքով, կարգավիճակի հետ առկա վեճերը լուրջ խոչընդոտներ են ստեղծում Վրաստանի կրոնական փոքրամասնությունների եկեղեցիներին վերանորոգման նպատակով ֆինանսավորում տրամադրելու հարցում: Զեկույցում նշված է, որ չնայած Վրաստանի իշխանությունները պնդում են, թե Վրաց Ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական […]
«Մենք գործում ենք մեր սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա` արձանագրությունների վավերացման նպատակով: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքահոգեբանական հիմքեր: Այդ իսկ պատճառով խաղաղ կարգավորման գործում դրական տեղաշարժեր են անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը»,-Ալ-Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արցախյան հիմնախնդրի […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Իրան շարունակվում է: Նա արդն հանդիպել է Իրանի նախագահի Մահմուդ Ահմադինեժադի հետ: Էրդողանը ելույթ ունենալով Իրանում ասել է. «Իրանի միջուկային ծրագրերն ունեն խաղաղ բնույթ, նրանք չեն հետապնդում ռազմական նպատակներ, դրանք խաղաղ բնակչության պաշտպանության միջոց են»: Մինչ էրդողանը ռեվերանսներ է անում Թեհրանին և փորձում վերջինիս վստահեցնել Թուրքիայի հավատարմության մեջ, նաև […]




