Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ադրբեջանում նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի քննարկման ժամանակ ռուս փորձագետ-քաղաքագետ Սաադատ Կադիրովան ասել է, որ Ադրբեջանը պետք է Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներից ստեղծի «քաղաքականության ոլորտի լուրջ մասնագետներ»: Այս մասին գրում է 1news.az-ը, և նշում, որ քաղաքագետը բերել է սփյուռք ունեցող այլ ազգերի օրինակներ, ապա ներկաներին առաջարկել` նոր ծրագրեր ներկայացնել ադրբեջանական […]
Տարածաշրջան
Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:
Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:
Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:
Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՌԴ մայրաքաղաքում` Մոսկվայում, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ` Անատոլի Մերդյուկովն ու Սաֆար Աբիևը հաստատել են երկու երկրների միջև 2010թ. ռազմական համագործակցության պլանը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե ռազմական ոլորտում երկու երկրների հարաբերությունները կառուցված են փոխադարձ ձեռնտու հիմքի վրա և իրագործվում են նախանշված […]
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը նոր սկանդալի առիթ է դարձել: ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ երկրների պատվիրակություններին դուր չի եկել այն փաստը, որ Իրանի նախագահն իր երկիրը ներկայացրել է իբրև աղքատ և զարգացող պետությունների շահերի պաշտպան` ասելով, որ անսահմանափակ կապիտալիզմն արդեն հասել է իր փառքի գագաթնակետին և շուտով կարժանանա մարքսիզմի ճակատագրին:
Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:
Նյու Յորքում թուրքական «Հուրրիյեթ» թերթին հատուկ հարցազրույց տված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է նաև Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրություններին առնչվող հարցերին: Նա տեղեկացրել է, որ մեջլիսում քննարկումները ոչ թե դռնփակ են լինելու, ինչպես պնդում են շատերը, այլ բաց են լինելու և բոլորը հնարավորություն են ունենալու հետևել դրանց: Էրդողանը կարևորել է Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները: […]
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահների միջև ծեծկռտուք է բռնկվել: Լարվածությունն այնքան է սրվել, որ նույնիսկ վարչապետ Էրդողանն է միջամտել ձեռնամարտին ու մի ամերիկացի թիկնապահի թևից բռնելով` հետ հրել: Դա պատճառ է դարձել, որ Էրդողանը ելույթ չի ունեցել և հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի նախկին […]
Դա ենթադրում է պատասխանատու մոտեցում, այլ ոչ թե տարակուսելի հակազդեցության դրսևորում
Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը, ինչպես ամրագրված է օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններում, ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դրանց հետագա զարգացում: Սահմանի բացման առումով, թերևս, կարևորը Գյումրի-Կարս երթուղու վերագործարկման համար Հայաստանի կողմից Լեհաստանի Պոզնանսկու վագոնների գործարանին պատվիրված երեք ապրանքատար գնացքներն են` հարմարեցված Թուրքիայի երկաթուղու ռելսերին:
Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են թուրքմենական սև և սպիտակ / կարակոյունլու-աղկոյունլու/ […]




