Տարածաշրջան

Հոկտեմբեր 19, 2009թ. 14:20

Այսօր Մամուլի ազգային ակումբում  «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ անցկացված հարցումների մասին: Թուրքիայից վերցրած տվալների համաձայն, թուրքերի 54%-ը դեմ է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: Հայ հասարակության 40%-ն է դեմ սահմանների բացմանը, իսկ 52,4 %-ը արձանագրությունների ստորագրմանը: Սակայն սոցիոլոգը մտահոգված էր, քանի որ մինչ արձանագրությունների ստրագրումն ու ստեղծումը որևէ մեկը սոցհարցում չանցկացրեց` […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 13:28

«Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ադրբեջանցիների նկատմամբ դավաճանություն է»: Այս մասին Դեյ.ազ լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի հայտնի փաստաբան Ասլան Իսմայլովը: Ադրբեջանցի իրավագետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կատարած այն հայտարարությունները, որոնց համաձայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը մեծապես կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ, այդպես էլ մնալու են  որպես ամպագոռգոռ […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:33

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Շեհիտների պուրակից» հոկտեմբերի 15-ին հանվել են Թուրքիայի դրոշները:   Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ , դրոշը վերականգման նպատակով է իջեցվել: Սակայն կարծիք կա, որ դա պատասխանն է այն բանի, որ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում լուսանկար է արվել, որում պատկերված է «զուգարան» մակագրությամբ մի տուփ` մեջը Ադրբեջանի դրոշներ։ Թուրքական […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 12:30

Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:15

Այս կիրակի թուրքական TRT հեռուստաալիքի «Քաղաքական վերափոխություն» կիրակնօրյա հաղորդման հյուրն էր երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Հաղորդման ընթացքում Գյուլը վերլուծել է Թուրքիայի ներքին և արտաքին իրավիճակը: Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը` նախագահը կենտրոնացել է   հայ-թուրքական արձանագրությունների և իսրայելա-թուրքական ճգնաժամի վրա: Ըստ Գյուլի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը   նախևառաջ ապահովելու է ողջ կովկասյան տարածաշրջանի կայունությունը: Բայց նա միաժամանակ նկատել. […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 17:43

Դեռևս այս տարվա հունվարին վրացիները փորձեցին հերքել Սամվել Կարապետյանի այն մտահոգությունները, թե իրենք  հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական եկեղեցիների հանդեմ: Սակայն հերքեցին ոչ թե իրենց հավակնության փաստը, այլ փորձեցին համոզել, թե դրանք  վրացական են: Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման աշխատանքների արդյունքում մի շարք հայկական հուշարձաններ, աշխատանքի անփութության հետևանքով, հայտնվում են Վրաստանի կազմում: […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 16:59

Թուրքիայում խոզագրիպով վարաքվացների թիվն արդեն անցել է 30-ը: Վարակը կանխելու նպատակով հատուկ միջոցառումներ է ձեռնարկում երկրի Առողջապահության նախարարությունը. երեխաններին ու  մեծահասակներին ներարկվում է համապատասխան  սիճուկը: Բայց  չնայած կանխարգելիչ քայլերին, հնարավոր չի լինում կանխել վարակի տարածումը: Թուրքիայի  առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն,  վարակվածներն հիմնականում  երեխաներ են: Այս տեղեկատվությունը, պետք է որ լրջորեն անհանգստացնի Հայաստանի առողջապահության նախարությանը, մանավանդ […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 15:48

Թուրքական CNN Turk լրատվական գործակալությունը հիմնվելով արտասահմանյան որոշ լրատավամիջոցների տարածած տեղեկատվության վրա, հայտնում է, որ  երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը փնտրում է այլ ճանապարհներ` գազը Եվրոպա հասցնելու համար. Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք այլընտրանք չունենք, քանի որ Թուրքիայի առաջարկած պայմաններն անընդունելի են Ադրբեջանի համար»: Ադրբեջանի նախագահը բացահայտ ակնարկել է, […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 15:37

«Մենք կարող ենք չգործարկել,Բաքու-Ջեյհան նավթամուղը»,- հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում: Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում: Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 14:39

Ի հիշատակ 2007 թ. սպանված «Ակոսի» նախկին խմբագիր, հայտնի  լրագրող Հրանտ Դինքի, հրատարակվել է 1915թ. վերաբերող պատամական նկարների ժողովածու, որում օգտագործվել են նկարներ` Հրանտի անձնական հավաքածուից: Դեռ  2000 թվականին այդ նկարները  Դինքի կողմից անձամբ հանձնվել են «Hurhaber» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր` Մուրադ Էրդինին և համարվում են վերջինիս սեփականությունը: Նկատենք, որ Հայոց Ցեղասպանության մասին պատմող նկարներ`  […]