Թուրքիա

Փետրվար 23, 2010թ. 16:17

«Իմ կարծիքով, Թուրքիան արդեն անցել է զարգացման այնպիսի փուլ, որ ռազմական հեղաշրջումները Թուրքիայում գրեթե հնարավոր չեն, իսկ դրա համար կա երեք պատճառ»,- նկատում է  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ պատճառները հետևյալն են: Առաջին պատճառն այն է, որ սասանվել է Թուրքիայի բարձրագույն զինվորականության հեղինակությունը. «Երբ նախկինում հայտարարվում էր, որ զինվորականությունը որևիցե գործողություն է կատարում, ապա […]


Փետրվար 23, 2010թ. 14:43

Փետրվարի 22-ին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ Իրանի միջուկային կարողությունների վրա Իսրայելի հարձակումը կարող է «անկանխատեսելի հետեւանքներով աղետ» դառնալ: «Մենք պետք է լուծում գտնենք դիվանագիտական ուղիներով: Մենք չպետք է լքենք բանակցությունների սեղանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս ամիս Իսրալեը բարձրաձայնել է Իրանի միջուկային զարգացումները կանխելու համար վերջինիս […]


Փետրվար 23, 2010թ. 13:05

Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած բարձրաստիճան ուժայինների ձերբակալությունները դժգոհության ալիք են բարձրացրել ընդդիմադիր դաշտում: Հիշեցնենք, որ մի քանի օրվա ընթացքում «Balyoz» (Մեծ մուրճ) պետական հեղաշրջման ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի զինվորականներ, դատախազներ: Թուրքական մեջլիսում ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ, իրավաբան Դենիզ Բայքալը լրագրողների հետ զրույցում կատարվածի առնչությամբ այսպես […]


Փետրվար 23, 2010թ. 08:45

Երեկ ուշ գիշերին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել իսպանական Սեվիլիա քաղաքում։ Իսպանական El Mundo թերթի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը զոհ է դարձել չարամիտ մի հարձակման. նրան փորձել են հարվածել են կոշիկով։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Էրդողանը դուրս է եկել Սեվիլիայի քաղաքապետարանի շենքից և ուզեցել է մեքենա նստել։ Այդ պահին նրան է […]


Փետրվար 22, 2010թ. 17:10

«Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսի  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի վրա միջազգային ճնշման գործադրման մի ձև է»,-ArmAr.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Կարծում եմ կգա այն ժամանակը, երբ Թուրքիան կգիտակցի, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը բխում է հենց իր երկրի շահերից: Եվ այն պահին, երբ Թուրքիան   կճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը, դա […]


Փետրվար 22, 2010թ. 15:32

Թուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները: Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից  հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները: […]


Փետրվար 22, 2010թ. 14:22

Թուրքիայում օրըստօրե ուժեղանում է ճգնաժամն ուժայինների միջև: Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` ոստիկաննները «Մեծ մուրճ» ծրագրի դատական գործի շրջանակներում խուզարկել են պաշտոնաթող զինվորականներ, բանակի գեներալ Չեթին Դողանի և գեներալ-մայոր Սյուհա Թանյելի բնակարանները: Աղբյուրի վկայությամբ, այդ լուրը ցնցել է հասարակությանը: Թուրքական առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը մեղադրվում է «Մեծ մուրճ» պետական հեղաշրջման ծրագիրը նախապատրաստելու […]


Փետրվար 22, 2010թ. 11:28

Ինչպես հայտնի է փետրվարի 16-ին Էրզրումի հատուկ իրավասության դատախազների հրամանով ձերբակալվել է Էրզինջանի նահանգային գլխավոր դատախազը` մեղադրվելով «պաշտոնական դիրքի չարաշահում» եւ «Էրգենեկոնի անդամ լինելու» մեղադրանքներով: Նրա գործը քննվում է «Էրգենեկոնի» գործի դատախազների կողմից:  Այս ամենը մեծ արձագանք է գտել Թուրքիայում: Թուրքիայի վարչապետը նախարարներին հրավիրեց շտապ խորհրդակցության:   Դատական համակարգ-իշխանություն հակասությունը Թուրքիայում շարունակում են լարված մնալ: «Այսօր […]


Փետրվար 22, 2010թ. 10:00

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որը, «CnnTurk»-ի, կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ընդունված փաստաթուղթը դեմ է հանդես գալիս Անկարայի` երաշխավորի կարգավիճակով կիպրական բանակցություններին միջամտելու հնարավորությանը: Հիշյալ փաստաթղթի ընդունումից առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին և […]


Փետրվար 19, 2010թ. 19:40

«Ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ տեմպերով եւ մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դերը որպես կարեւոր գործընկերոջ»: Այդ մասին  Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը: Մ. Սեչինը  հայտարարել է, որ իր Թուրքիա կտարած այցը պայմանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մայիսին […]