Այս օրերին Թուրքիայում շատ լարված է ներքաղաքական իրավիճակը։ Քրդական գործոնը լռեցնելուց հետո Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել թուրք բարձրաստիճան զինվորականությանը, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության, կարելի է ասել նաև՝ երկրի վարչապետ Ռ. Էրդողանի քաղաքականությունից։ Մենաբանելով ստեղծված իրավիճակը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում զինվորականության և աշխարհիկ ուժերի պայքարը բավական լուրջ հիմքեր ունի և այսօր մենք […]
Թուրքիա
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկին ու իրականացվող քայլերին նշեց, որ Թուրքիան« ընդհանրապես« պատանդ է իր իսկ քաղաքականության ձեռքը և տասնամյակներ շարունակ նրա կողմից վարվող ժխտողական քաղաքականությունն այսօր հանգեցրել է այն իրավիճակին, երբ ամեն ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կանգնում է մեծ մարտահրավերների առաջ։ Թուրքագետը համոզված […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզյուրգերգինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ի չիք կդրաձնի հայ-թուրքական կարգավորման համար գործադրված ջանքերը, եթե քվեարկությամբ ընդունի Հայոց ցեղասպանության բանաձև: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը: Օզյուրգերգինը նշել է, որ իրենք ցավով են ընդունել նշյալ բանաձևի` մարտի […]
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, իր եգիպտացի գործընկերոջ հրավերով, երկօրյա այցով կժամանի Կահիրե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, իր եգիպտացի գործընկերոջ հրավերով, երկօրյա այցով կժամանի Կահիրե: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա երկրորդ նախարարական մակարդակի հանդիպման տեսքով, որն իրականացվում է թուրք-եգիպտական ռազմավարական երկխոսության […]
Ինչպես տեղեկացրել ենք, թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել […]
Վերջին շրջանում Թուրքայի վարչապետը Ռ. Էրդողանը դատարական ատյաններում ժամանակ առ ժամանակ ստիպված է պաշտպանել իր կամ իր կնոջ պատիվը։ Թուրքիայի վարչապետը հիմա էլ դատական նոր գործընթացի մեջ է մտնել՝ իր արժանապատվությունը պաշտպանելուն համար։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բալիքեշիրի զինվորական դիրքերից մեկում, գիշերային հերթապահության ժամանակ որպես նշանաբան հնչել է այսպիսի արտահայտություն` «Վարչապետը սրիկա է»։ Այս գործով որպես […]
Երեկ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետ Էրդողանին հարց են ուղղել` Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման վերաբերյալ: Թուրքիայի վարչապետն ի պատասխան լրագրողների հացին` ասել է, որ բանաձևի ընդունումը հարված կհասցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: ArmAr.am
Երեկ հրավիրված նիստում Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոսել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների մասին: Վարչապետն ասել է, թե դրանք միտված են դժվարացնեն քաղաքական կուսակցությունների գործունեության արգելումը Թուրքիայում: Ի դեպ, կիրակի օրը քաղաքական հեղաշրջումներին` «Ոչ» ասելու նպատակով, հազարավոր մարդիկ բողոքի ցույցերով դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ: Թուրքիայում բարձրաստիճան տասնյակ զինվորականների ձերբակալություններից […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անցած շաբաթ ՀՀ խորհրդարանում պատասխանելով ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ մեր երկիրը համապատասխան ձևով չի պատասխանում թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների՝ երկրի վարչապետի, ԱԳ նախարարի, գենշտաբի ղեկավարի կողմից անընդմեջ հնչող հայտարարություններին, որոնք պատգամավորի կարծիքով այդ պետության դիրքորոշումն են արտահայտում, թե առանց արցախյան հիմնահարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ […]
«Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում ձերբակալված և գլխավոր մեղադրյալներից մեկը հանդիսացող պաշտոնաթող զինվորական, գեներալ-մայոր Վելի Քյուչուքը 137-րդ դատալսման ժամանակ հայտարարել է, որ իրեն ձերբակալել են «ASALA» (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, (ՀԱՀԳԲ)-ի դեմ կռիվ տալու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Fırat» լրատվական գործակալությունը: Տեղեկացնենք, որ «Էրգենեքոնը» ընդհատակյա ահաբեկչական խմբավորում է, որը ծրագրել էր պետական հեղաշրջում […]




