Թուրքիա

Փետրվար 15, 2010թ. 11:06

Նախօրեին Կատարում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ըստ թուրքական «Sabah»-ի`կողմերի քննարկման օրակարգում եղել են Իրանի ուրանի հարստացման ծրագրին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին, կիպրական խնդրին, Մերձավոր Արևելքին, ահաբեկչության դեմ պայքարին, երկկողմ տնտեսական կապերին և Իրաքին առնչվող բազմաթիվ հարցեր: «Four Seasons» հյուրանոցում կայացած հանդիպումը, նախապես ծրագրված 20 րոպեի […]


Փետրվար 13, 2010թ. 14:05

Թուրքիայի Քոնիա նահանգի մասնավոր հրատարակչատներից մեկը տպագրել է միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագիրք, որտեղ զետեղված քարտեզում Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջանները ներկայացված են որպես Քուրդիստան:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը: Աղբյուրի համաձայն`«Թեսթերի պատրաստման և գիտելիքի զարգացման կենտրոն» կազմակերպության պատրաստած հիշյալ գրքի 118-րդ էջում պատկերված քարտեզում արևելյան և հարավ-արևելյան Անատոլիան նշված է որպես Քուրդիստան: Քոնիայի […]


Փետրվար 13, 2010թ. 13:45

Շվեդիայում գտնվող թուրքական պաշտոնական պատվիրակությունը  Հայոց Ցեղասպանության հարցով անակնկալի է եկել: Թուրքական այդ պատվիրակությունը գլխավորող Մուրաթ Մերջանը, ով հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, լրագրողներից տեղեկացել է, որ Շվեդայի խորհրդարանում շուտով քննարկվելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը: Թուրք լրագրողներից մեկը Մուրադ Մերջանին հարցրել է, թե ինչպես […]


Փետրվար 12, 2010թ. 20:00

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman»-ը, ապրիլի 11-14-ը Վաշինգտոնում տեղի կունենա Ամերիկյան-թուրքական խորհրդի տարեկան խորհրդաժողովը: Խորհրդաժողովին հրավիրվածների շարքում են Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եւ այլ թուրք ու ամերիկացի պաշտոնյաններ: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 19:17

2003-ի նոյեմբերին Ստամբուլում կազմակերպած պայթյունների համար ցմահ դատապարտված անձանցից մեկը՝ Լուայի Սակկան վճռաբեկ դատարանում իր պահվածքով լուրջ իրարանցում է առաջացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha լրատվական գործակալությունը: Վերջինիս  փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ մասնակցել են Ալ Ղաիդայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Լուայի Սակկան ու  յոթ ձերբակալվածներ։ Լուայի Սակկան […]


Փետրվար 12, 2010թ. 17:55

Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է Անկարայում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Զամանը»: Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված 2009թ. Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ Թուրքիայի  գրանցաց առաջընթացի գնահատման վերաբերյալ տարեկան զեկույցից մեկ օր հետո: Զեկույցում տեղ են գտել մի շարք հորդորներ` մասնավորապես կապված Կիպրոսի հիմնահարցի հետ: Էրդողանն ասել է, թե. […]


Փետրվար 12, 2010թ. 15:10

Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ`Թուրքիայում հրապարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ագօս» շաբաթաթերթի էլեկտրոնային կայքը ենթարկվել է հակերային հարձակման: Աղբյուրի համաձայն` հակերները (համակարգչահեն) թերթի կայքէջում տեղադրել են պոլսահայ անվանի հրապարակախոս, նշված թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կասկածանքով ձերբակալված Օգյուն Սամասթի նկարը: Թուրք ստահակի նկարիից բացի հակերները «Ագօս»-ի կայքէջում հաղորդագրություն են թողել. «Ողջույն, Օգյուն Սամասթին: Կամ սիրիր, կամ […]


Փետրվար 12, 2010թ. 10:50

Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ Ստամբուլում ձերբակալվել է Էրդողանի զարմիկը, որը փորձել է Դիարբեքիրից Ստամբուլ տեղափոխել 50կգ կոկաին: Վարչապետի զարմիկի հետ ձերբակալվել են ևս 12 հոգի: Վարչապետը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայի վարչապետը իր ազգուտակի պատճառով հաճախ է հայտնվում տհաճ իրավիճակներում: Օրեր առաջ էլ […]


Փետրվար 11, 2010թ. 14:18

Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Թուրքական վերոնշյալ լրատվամիջոցը այդ քայլը որակել է որպես «անակնկալ զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև»: Ըստ «Zaman»-ի` նամակում Գյուլը հայտնել է իր բարեմաղթանքներն ու ընդգծել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքրորոշումը: Տեղեկացվում է, որ շուտով կհրապարակվի Գյուլի հղած պատասխան նամակի բովանդակությունը: […]


Փետրվար 11, 2010թ. 13:59

Եվրամիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիշը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցը Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի, «բայց ոչ այնքան, որ Թուրքիան դրա դիմաց զոհի Կիպրոսը»: Սա, փաստորեն, պատասխանն է թուրքական զորքերը Կիպրոսից դուրս բերելու` Եվրամիության պահանջի: Ըստ նրա, թուրք զինծառայողները կղզում պաշտպանում են խաղաղությունն ու հանգիստը, իսկ Թուրքիան միշտ կողմ […]