Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Հասան Ջեմալը «Ես ձեր խելքի վրա եմ զարմանում, խելքի» հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացնում այն երկու իրողությունների միջև, թե երբ են Թուրքիայում ասում «Այս երկրում իրավունքներ չկան, զուլում է» և երբ են լռում այդ մասին: Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, այդ երկրում առկա համատարած անիրավության, իրավունքների ոտնահարման հանգամանքը` «զուլումը», […]
Թուրքիա
Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Այս իրողությունը հերթական անգամ իրարանցում է ստեղծել թուրքական քաղաքական շրջանակներում։ Թուրքիան ԱՄՆ դեմ լայնածավալ հարձակում է սկսել մի քանի ուղղություններով։ Այս քննարկումը խոչընդոտելու համար ԱՄՆ է գործուղղվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունը, […]
Միացյալ Նահանգների հունական լոբբիստական ուժերը բողոքի ձայն են բարձրացրել Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեյմս Ջեֆրիի` վերջերս թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում հնչեցրած մտքերի համար: «Sabah»-ի տեղեկացմամբ` Ամերկայի «Helen» ինստիտուտը նամակ է գրել նախագահ Օբամային` դեսպան Ջեֆրիին Անկարայից հետ կանչելու պահանջով: Կիպրական հարցի վերաբերյալ «Sabah» թերթում հրապարակված ԱՄՆ դեսպանի խոսքերը քննարկվել են նույնիսկ ԱՄՆ […]
Փետրվարի 25-ին Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւ կուսակցության այլ անդամներ ցույցեր են կազմակերպել Իգդիր ու Բայազետ քաղաքներում: Նրանք իրենց ելույթներում խստորեն քննադատել են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական քաղաքականությունը: Իգդիր այցելելու նրանց հիմնական նպատակը եղել է թուրք ոստիկանների կողմից ձերբակալված Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին աջակցություն հայտնելը: «Քվեարկությամբ ընտրվածների հանդեպ […]
Թուրքիայի նախագահի նստավայրում այսօր 3 ժամ տեւած Գյուլ-Էրդողան-Բաշբուղ հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` քննարկվել է բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների հարցը եւ նշվել է, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի ու օրենքների համաձայն։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը լրագրողներին կարճ պատասխանել է, թե «հանդիպումը բավականին լավ է անցել»: ArmAr.am
Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»: Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է: Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն […]
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիև մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Կիև ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի […]
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը ասել է. «Թուրքիային չի հետաքրքրում` Հայաստանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, քանի որ արդեն հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում»: Դեսպանը նաև անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մարտի 1-ին սպասվող քննարկմանը: Նա հայտարարել է. «Ամերիկացի օրենսդիրներն իրենց գործով չեն […]
Միացյալ նահանգները աստիճանաբար մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա` ստիպելով Թուրքիային աջակցել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Բրիտանական Financial Times-ը գրելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անհանգստությունների մասին, մատնացույց է անում, որ Թուրքիան շարունակում է պահպահել իր կարծիքը պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Թերթը կարեւորում է Թուրքիայի դերը, քանի որ այն ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է եւ ՆԱՏՕ […]
Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMED) փոխնախագահ Սավաշ Էղիլմեզը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են Խոջալուի կոտորածի մասին պատմող հայտարարություն, խտասկավառակ և էլեկտրոնային նամակներ ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներին: Էղիլմեզը Խոջալուի ողբերգության պատասխանատվությունը նախ բարդել է հայերի վրա, ապա լկտիաբար աղաղակել, թե հայերից անհրաժեշտ է պահանջել նյութական […]




