Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փետրվարի 22-ին բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է տեղի ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Եռօրյա նիստի ժամանակ քննարկվելու են երկու երկրների ռազմական ուժերի միջեւ համագործակցության հեռանկարները: Երկխոսությունն ընթանալու է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի նախկին երկխոսությունը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին Բաքվում: ArmAr.am
Թուրքիա
Թուրքական «Sabah» թերթի բական ուշագրավ մի նյութ է հրապարակել: Թերթն իր ընթերցողների շրջանում այսպիսի հարցում է անցկացրել. «Ըստ ձեզ` որո°նք են ամենավտանգավոր գաղափարները»: Նշենք, որ հարցը վերաբերում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, հասարակական ու բարոյական միջավայրին: Նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզը պարզաբանում է, որ դրա նպատակը թուրք համաքաղաքացիներից այնպիսի առաջարկներ ստանալն է, որոնք թեև վտանգ են պարունակում, […]
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր: Իրանի նախագահ Ահմադինեժադի […]
ԵԽԽՎ նորընտիր թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն Շվեյցարիայում մասնակցել է «,Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի ապագան,, խորհրդաժողովին և նշել, որ տարեցտարի ավելանում է եվրադատարան դիմողների թիվը, որի մեջ մեծ տեղ են գրավում Ռուսաստանը եւ Թուրքիան: «,Եթե դիմումները իրար կողքի շարեն` այն կձգվի 4 կիլոմետր: Միայն Ռուսաստանին եւ Թուրքիային բաժին է ընկնում դիմումների 40 տոկոսը: Այս թվերը […]
«Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը: Վերջինս այժմ գտնվում է Հայաստանում` Վանաձորում և մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման շուրջ ընթացող քննարկումներին: Ըստ Ջեմ Տոկերի, պետք է աշխատել եւ հասնել նրան, որ […]
Թուրքական բանակի 5 մարտական ինքնաթիռ այսօր Դիարբեքիրից օդ են բարձրացել և, անցնելով Ջուդի ու Գաբար լեռների վրայով, հատել Հարավային Քուրդիստանի օդային տարածքը: Այս մասին հայտնում է թուրքական «Ֆրաթ» (Fırat) լրատվական գործակալությունը: Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքը հատած այդ մարտական ինքնաթիռները պատկանել են Դիարբեքիրում տեղակայված տակտիկական նշանակության N8 հրթիռային ինքնաթիռների ռազմաբազային: Նշվում է, որ ինքնաթիռներն օդ են […]
Կանադայի թուրքական համայնքը վրդովված է Տորոնտոյի բանուկ պողոտաներից մեկում՝ 170 Memorial Park Avenue –ում 1998-ին տեղադրված հուշարձանի կապակցությամբ։ Տեղեկացնենք, որ հուշարձանը կանգնեցվել է հույների կողմից եւ կրում է Պոնտոս անունը, որտեղ Թուրքիայի ներկայիս Սեւծովյան շրջանը ներկայացված է Պոնտոս, իսկ արեւելյան մի մեծ հատված՝ որպես Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում հրատարկվող Kanada Turk-ը: ArmAr.Am Պոնտոս, […]
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը և նույն կուսակցության` Ստամբուլից առաջադրված պատգամավոր Շյուքրու Էլեքդաղը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս են հրավիրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի` ասուլիսի օրակարգում Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության նախագիծն են եղել: «Հայաստանի Սահմանադրական դատարանը Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունների սահմանադրականությունն ուսումնասիրելուց հետո մի որոշում […]
Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բեռնսը փետրվարի 18-ին կժամանի Թուրքիա: Երկու երկրների միջև կարևորություն ունեցող մի շարք հարցերից բացի, նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձևի քննարկմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներկայումս ԱՄՆ փոխպետքարտուղարը պաշտոնական այցով գտնվում է Սիրիայում: Թուրքիայից Բեռնսը կմեկնի Ադրբեջան: ArmAr.am
1915 թվականին Թուրքիայի Մարդին նահանգից Իրաքի Մոսուլ քաղաք ձգվող երկաթգծի շինարարության վրա հազարավոր հայ երիտասարդներ են աշխատել: Երիտթուրքական իշխանությունները ծանր պայմաններում աշխատեցնելով հայ երիտասարդներին, այնուհետև, դաժանաբար սպանում էին նրանց: Նաև այս կերպ ի կատար էր ածվում հայությանն իր բնօրրանում ոչնչացնելու ցեղասպան ծրագիրը: Եվ ահա այսօր վերաբացվել է Իրաք-Թուրքիա սույն երկաթգիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական […]




