ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կարտաբերի՞ հայոց Ցեղասպանություն բառը հարցին, Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ասել է. «Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Օբաման ապրիլի 24-ին: Բոլոր դեպքերում, դա զենք է, որով մեկ անգամ ես կրակում է: Պետք է որոշել` ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել: Կարծում եմ` ԱՄՆ–ը […]
Թուրքիա
«Հայաստանի Սահմանադրական դատարանը չի պնդել, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրությանը, ընդհակառակը` հաստատել է իշխանությունների որոշումը: Անկարան Արձանագրությունների հաստատումն անհիմն կերպով կապում է ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հետ: Դրանից ես եզրակացնում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու […]
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն»: Իսկ թե ինչո՞ւ այդ քայլին չեն դիմում… Պարզվում է` Թուրքիայի ԱԳ նախարարը շատ զգուշավոր է, և իր ու […]
Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 2-ին իսլամական երկրների միջեւ միասնության եւ սահմանային հատվածում արդյունաբերական գոտիներ ստեղծելու կոչ են արել: Նրանք դա հայտարարել են տարածաշրջանում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդմանն ուղղված քայլ: Թուրքիայի և Իրանի միջև նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել` համատեղ սահմանին արդյունաբերական գոտի ստեղծելու վերաբերյալ: ArmAr.am
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման փաստից թուրքերն այս անգամ չափից ավելի են իրար անցել։ Սրանք նախ սկսեցին մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա, թե՝ հարաբերությունները կխզենք, առանց մեզ ո՞նց եք «դիմանալու» և այլն։ Հետո սկսեցին համոզել, թե մենք լավն ենք, մեզ լսեք, հայերի հետ գործ չունեք։ Հիմա էլ անցել են շողոքորթման, թե՝ հավատում ենք, որ […]
Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատատությունների խորհրդի (YOK) թույլտվությունը ստանալուց հետո Նևշեհիր համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոն հիմնելու ուղղությամբ սկսեցին աշխատանքներ իրականացվել: ԲՈՒՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ֆիլիզ Քըլըչը հայտնել է, որ իրենց համալսարանում հայոց լեզվի և գրականության, եբրայերեն լեզվի և գրականության, հունարեն լեզվի և գրականության ու արաբերեն լեզվի և գրականության բաժիններ բացելու առաջարկով իրենք դեռ 2009-ին էին […]
Երեկ երկու ժամով Ստամբուլ է այցելել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքի վրացական հյուպատոսությունում կայացել է նրա հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Թե ինչ է քննարկվել լրատվամիջոցները դեռ ոչինչ չեն հաղորդում: Թուրքական «Սաբահ»-ի տեղեկացմամբ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական հյուպատոսության աշխատակիցները արգելել են նկարահանումներ կատարել և հեռացրել են ներկայացուցչության տարածքից: Չնայած արգելքին թուրք լրատվամիջոցները շրջանառել են Վրաստանի […]
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) այս օրերին լայնածավալ գործունեություն է ծավալել՝ ԱՄՆ Կոնգրեսիում Հայոց ցեղասպանության բանաձևի վերջնարդյունքի դրական եզրահանգման ուղղությամբ։ ANCA-ն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել Հայոց ցեղասպանության փաստն օգտագործել որպես կանխիչ միջոց՝ հետագայում նման դրսևորումները բացառելու համար։ «Մենք ուրախ ենք օգնել ամերիկացիներին՝ ավելի լավ գիտակցելու ժխտման քաղաքականության վտանգավորությունը և բանաձևի ընդունման կարևորությունը։ Որպես ամերիկացիներ […]
ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց, որ Իսպանիան համաձայն է, որպեսզի Թուրքիան մասնակցի Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացին։ «Իսպանիան և Եվրոպական խորհուրդը արդեն ասել են, որ համաձայն են, որպեսզի Թուրքիան մտնի այդ գործընթացի մեջ»: Սակայն, Իսպանիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ դրա համար Թուրքիան […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախապատրաստվում է իր Միացյալ Նահանգներ կատարվելիք այցին: Այն նախատեսվում է ապրիլի 14-ին: Այցը հստակ նպատակ ունի` հնարավոր բոլոր քայլերով ձախողել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը Կոնգրեսում: Թուրքիայի վարչապետը որոշել է այս հարցում խնդրել հրեական լոբբիի ներկայացուցիչների աջակցությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեական լոբբիի հետ հանդիպումը խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ: Եվ […]




