Երեք տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների Շվեյցարիայում կազմակերպած ժողովի ժամանակ երեք թուրք հասարակական գործիչներ հայտարարել էին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նրանց նկատմամբ իսկույն քրեական գործ հարուցվեց: Նախօրեին ավարտվեց մեղադրյալի աթոռին հայտնված այդ արկածխնդիր թուրքերի դատավարությունը: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ շվեյցարական դատարանի որոշմամբ` Բեռնի և Ցյուրիխի թուրքական քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ […]
Թուրքիա
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկման է դրվել Թուրքիայի մասին զեկույցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ մի զեկույց, որում նշված է Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին: Հիշեցնենք, որ Կիպրոսում բնակվող թուրքերի ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու գրավեց […]
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ, Դենիզ Բայքալը, նախօրեին ելույթ ունենալով կուսակցության հերթական ժողովում, խոսել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, ինչպես նաև`հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: «CnnTurk»-ի լրատվական կայքի տեղեկացմամբ` թուրք ընդդիմադիր գործիչն անպտուղ է համարել թուրքական իշխանությունների որդեգրած «զրո խնդիր հարևանների հետ» մարտավարությունը, մասնավորապես` Հայաստանի հարցում: Բայքալի խոսքով` գործընթացն այլևս տապալված է ու խճճված: Նա […]
Մեծարգո պարոն նախարար Հունվար ամսին Լոնդոնում Ձեր ունեցած ելույթների վերջում պատասխանելով մեր’ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ ներկայացուցչի հարցերին, Դուք երկու անգամ հայտարարել եք, որ Թուրքիան չի պատրաստվում վավերացնել հայ-թուքակական արձանանագրությունները’ քանի հայերը չեն հրաժարվում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հաստատման պահանջից և չեն պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ արյունով ազատագրված տարածքները: Այսինքն, այն փաստը, որի […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ`Վաշինգտոնին ներկայացնելու Անկարայի մտահոգությունները: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի շահագրգիռ կողմ հանդիսացող Վաշինգտոնին նախ ներկայացնելու է Անկարայի դիրքորոշումը Հայաստանի սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականությանը վերաբերող որոշման առնչությամբ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, սա թուրք դիվանագետի այցի միակ նպատակը չէ: Սինիրօղլուն ամերիկյան կողմին […]
Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորականի ինքնասպանության դեպք է արձանագրվել: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Իզմիրի ռազմածովային ուժերի հրամանատարությունում ծառայող, շտաբի գնդապետ Բերք Էրդեմն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանություն է գործել իր բնակեցրած զինվորականների հանրակացարանում: Սկսվել է հետաքննություն ինքնասպանության հանագմանքները պարզելու համար: «Hurriyet»-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա վերջին շրջանում թուրքական զինուժում բավական հաճախադեպ է դարձել զինվորականների ինքնասպանությունները […]
Հայ- թուրքական գործընթացի ներկա փուլն այսօր գնահատել ու առաջիկա հնարավոր զարգացումներն են կանխատեսել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: Քննարկման երկու մասնակիցների կարծիքով էլ հայ- թուրքական գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել: Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է ժամանակ շահել ու առեւտուրը Միացյալ Նահանգների հետ դարձնել ավելի […]
Թուրքիայում մեծ թափ է ստացել թուրք ոճրագործի ձեռքով դաժանաբար սպանված հալ լրագրող Հրանտ Դինքի անունով փողոցներ կամ էլ այլ հաստատություններ վերանվանելը: Սա էլ, ինչ խոսք, թուրքական դիվանագիտության հերթական կեղծ դրսևորումն է.իրականում լինել ոճրագործ, բայց աշխարհին փորձել երևալ «սպիտակ ձեռնոցներով»: Եվ ահա, Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ցանկություն է հայտնել երկրի դպրոցներից մեկը կոչել «Ակօս» շաբաթաթերթի […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունը, թե արդեն անցել է պատեհ ժամանակահատվածը թուրքական սահմանադրությունը բարեփոխելու համար, կոշտ արձագանք է գտել քաղաքական շրջանակներում: Հիշեցնենք, որ Գյուլը Հնդկաստանի մեկնելիս օդանավում զրուցել է թուրք լրագրողների հետ և ասել, որ սահմանադրությունը բարեփոխելու շուրջ համաձայնություն կար, սակայն նոր սահմանադրություն կազմելու պատեհ պահը չքացել է: Մեջլիսը գոհունակություն չի ցուցաբերել բարեփոխումների առնչությամբ, […]
«Գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել: Կոնկրետ քայլ անելու հերթը Թուրքիայինն է»-, ասում է Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային դիավանագիտության փուլը երկու փաստաթղթերի ստորագրմամաբ ավարտված է, իսկ ստորագրումից հետո սկսված փուլը դեռեւս անորոշ, բայց` ուշագրավ երանգներ ունի: Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է ժամանակ շահել ու առեւտուրը Միացյալ Նախանգների հետ […]




