Թուրքիա

Հունվար 19, 2010թ. 16:09

Այս մասին թուրք հանրությանն ահազանգում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով գերմանացի մասնագետների ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես,թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ Գերմանիայի համապատասխան հետազոտական կենտրոնների մասնագետները, ուսումնասիրելով Մարմարա ծովի տեղանքը, եկել են հետևյալ եզրահանգման. Ստամբուլը հարավից գոտեվորող հողաշերտը աստիճանաբար լիցքավորվում է, և ընդերքում կուտակված այդ էներգիան դատարկվելու է, ոչ թե 7.5 կամ 7.6 բալ հզորությամբ մեկ երկրաշարժով, […]


Հունվար 19, 2010թ. 15:36

Այսօր Երևանում Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել Հայաստանի երիտսարդական միություններն ու ուսանողական կազմակերպությունները: Ստորագրահավաքին մասնակցած հայ երիտասարդները միջազգային կազմակերպություններին, խորհրդարաններին հորդորում են կատարվածը գնահատել որպես ցեղասպանություն, վերականգնել կես միլիոն ադրբեջանահայերի և ադրբեջանցի ազգայնամոլների  գործողություններից տուժած այլ ազգերի ներկայացուցիչների իրավունքները: Աշխարհի պետությունները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը:  Նրանց համոզմամբ, անտարբերությունն […]


Հունվար 19, 2010թ. 15:23

«Ռոյթր» գործակալության տեղեկացմամբ, ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային, բացել 3700 համացանցային կայքեր, որոնք արգելափակվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու դեմ պայքարի անվան տակ: Դրանց թվում են հայտնվել նաև  YouTube, GeoCities, Google և այլ կայքեր: «Նման քայլը ոչ միայն սահմանապակում է խոսքի ազատությունը, այլև սահմանափակում է մարդկանց` տեղեկացված լինելու իրավունքը»,- ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ […]


Հունվար 19, 2010թ. 15:05

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է հայ-թուրքական արձանագրությունների ոգուն, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց. «Շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև, մի կողմից, մեզ մեղադրանքներ են ներկայացվում, որ իբր ՀՀ ՍԴ որոշման մեջ կան արձանագրությունների տառին ու ոգուն հակասող նախապայմաններ կամ դրույթներ, բայց, մյուս […]


Հունվար 19, 2010թ. 13:29

«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ  Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես […]


Հունվար 19, 2010թ. 12:32

«Զրո խնդիր հարևանների հետ» Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն իրականում արտաքին քաղաքական պնդաճակատություն է: Համենայնդեպս, այդ են վկայում հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի գործելաոճն ու խոսելաոճը: Պաշտոնական Երևանը, Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը մեկ մարդու պես միաբերան բարձրաձայնում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հայաստան-Թուրքիա մերձեցումը միանգամայն անջատ գործընթացներ են, հետևաբար, առանձին լուծումներ են ենթադրում: Բայց Անկարան շարունակել և […]


Հունվար 19, 2010թ. 10:00

Երեկ «Росбалт» ռուսական գործակալության կայքում տեղադրված հոդվածում, Իվան Պրեոբրաժենսկին, խոսելով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին, հետևյալ կարծիքն է հայտնում. «Այդ հանդիպման ընթացքում հնարավոր է վերջապես վճռվի Ղարաբաղի ճակատագիրը»: Վերջինիս կարծիքով, փորձագետների մեծ մասն արդեն կասկածում է, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Պատահական չէր, որ Ռուսաստանի վարչապետ […]


Հունվար 18, 2010թ. 17:37

Բրիտանական «Jewish Chronicle» թերթի կայքը երեկ հարձակման է ենթարկվել  պրոպաղեստինյան թուրքալեզու հակերների կողմից։ Այս թերթը աշխարհում լույս տեսնող հրեական թերթերից ամենահինն է. այն լույս է տեսնում  1841թ.-ից։ Հունվարի 17-ին պարբերականի կայքն աշխատել է մոսկվայի ժամանակով մինչև 14.00, որից  հետո կայքի գլխավոր էջում պատկերվել է Պաղեստինի դրոշը, որի վրա մակագրված է եղել. «Ջարդվել է Պաղեստինի մոջահեդների […]


Հունվար 18, 2010թ. 16:58

«Ընդհանուր տպավորությունն այսպիսինն է, որ Անկարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի և ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն` և Արևմուտքին, և Արևելքին նայող, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»,- թուրքական «Sabah» օրաթերթում տեսակետ է հայտնել թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը: Վերջինս նախ նկատել է տալիս, որ եվրոպացի […]


Հունվար 18, 2010թ. 14:02

1981թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը՝ Մեհմեդ Ալի Ագջան, այսօր ազատ է արձակվել։ Իր անձի շուրջ ստեղծված անհարկի հետաքրքրությունից, ամենայն հավանականությամբ, թուրք հանցագործի խելքը գլխից թռել է. նա հայտարարել է, որ ինքը Քրիստոսն է ու սկսել է կանխագուշակումներ անել մարդկության մոտալուտ վախճանի մասին։ Նա նաև հայտարարել է, որ բանտարկության տարիներին ինքը […]