Թուրքիա

Հոկտեմբեր 17, 2009թ. 15:37

«Մենք կարող ենք չգործարկել,Բաքու-Ջեյհան նավթամուղը»,- հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում: Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում: Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 14:39

Ի հիշատակ 2007 թ. սպանված «Ակոսի» նախկին խմբագիր, հայտնի  լրագրող Հրանտ Դինքի, հրատարակվել է 1915թ. վերաբերող պատամական նկարների ժողովածու, որում օգտագործվել են նկարներ` Հրանտի անձնական հավաքածուից: Դեռ  2000 թվականին այդ նկարները  Դինքի կողմից անձամբ հանձնվել են «Hurhaber» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր` Մուրադ Էրդինին և համարվում են վերջինիս սեփականությունը: Նկատենք, որ Հայոց Ցեղասպանության մասին պատմող նկարներ`  […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 12:15

Անկարայում «Հրանտ Դինք»-ի անվան միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, Թուրքիայի մեջլիսում տեղի է ունեցել հայ և թուրք լրագրողների հանդիպումը,  որին մասնակցում էր նաև խորհրդարանի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատուն։ Հանդիպման նպատակներ էր` հնարավորություն տալ  հայ և թուրք լրագրողներին քննարկել երկու երկրների միջև ծառացած խնդիրների լուծման  ուղիները։ Սակայն, ահա թե ինչ տպավորություններ են փոխանցում հիմնադրամի ներկայացուցիչներն այդ հանդիպումից. առաջին […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 14:00

Որո՞նք են այսօրվա Թուրքիայի թույլ կողմերը, ի՞նչ հանգամանքներ կարող են բացասական անդրադարձ ունենալ այս երկրի վրա։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ունի հզոր բանակ, ունի բավականին զարգացած տնտեսություն, ունի մեծ տարածք, աշխարհագրական հրաշալի դիրք և աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր կետեր է իր ձեռքում պահում` Բոսֆորն ու Դարդանելը, […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 19:41

Սենսացիոն քաղաքական ընդհարումներ են տեղի ունենում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեղական «Լիդեր tv» հեռուստաընկերությանն այսօր առավոտյան տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունն ու նաև Բուրսայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը: Մամեդյարովի խոսքով.  «Հայաստանին հաջողվեց ջախջախել թուրքական լեգենդար դիվանագիտությունն ընդամենը երեքուկես ժամվա ընթացքում: Հայերը ցույց տվեցին, որ դիվանագիտորեն  վախ […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 12:00

Վերջին 30-40 տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում, ապահովելով բազմաթիվ չափորոշիչներ, որոնք նրան թույլ են տալիս ագրարային-արդյունաբերական երկրից վերածվել արդյունաբերական-ագրարային պետության և միաժամանակ ստեղծել տարաբնույթ նշանակության զարգացած ենթակառուցվածքներ։ Թուրքիան ստեղծել է արդյունաբերության և բանկային համակարգի զարգացման առաջատար ոլորտներ և, չնայած այն բանին, որ դեռ պահպանում է զարգացող երկրի որոշ ցուցանիշներ, […]


Հոկտեմբեր 10, 2009թ. 16:51

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ե՞րբ են Թուրքիայում դադարելու քրեորեն հետապնդել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը, պատասխանել է, թե Թուրքիայում այդպիսի օրենք չկա[1]: «Թուրքիան այլևս առաջվա Թուրքիան չէ: Ցանկացած տեսակետ կարելի է մեր երկրում հնչեցնել: Օրինակ` ես չեմ հավատում 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ […]


Հոկտեմբեր 10, 2009թ. 14:50

Որքան մոտենում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահը, այնքան  երկու երկրներում ավելի է մեծանում լարվածությունը: Այս առումով, վերջին երկու օրերին,  իսկական տեղեկատվական դեմարշ են կազմակերպել թուրքական իշխանությունների առաջին  դեմքերը: Նախ` Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տալիս ֆրանսիացի լրագրողներին, հետո վարչապետ Էրդողանը ծավալուն հրապարակմամբ հանդես է գալիս ամերիկյան հայտնի «The wall street journal» ամսագրում, իսկ հոկտեմբերի 8-ի երեկոյան […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 19:21

Նյու Յորքում թուրքական «Հուրրիյեթ» թերթին հատուկ հարցազրույց տված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է նաև Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրություններին առնչվող հարցերին: Նա տեղեկացրել է, որ մեջլիսում քննարկումները ոչ թե դռնփակ են լինելու, ինչպես պնդում են շատերը, այլ բաց են լինելու և բոլորը  հնարավորություն են ունենալու հետևել դրանց: Էրդողանը կարևորել է Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները: […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 19:10

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահների միջև ծեծկռտուք է բռնկվել: Լարվածությունն այնքան է սրվել, որ նույնիսկ վարչապետ Էրդողանն է միջամտել ձեռնամարտին ու մի ամերիկացի թիկնապահի թևից բռնելով` հետ հրել: Դա պատճառ է դարձել, որ  Էրդողանը ելույթ չի ունեցել և հրաժարվել  է մասնակցել ԱՄՆ-ի նախկին […]