Թուրքիա

Սեպտեմբեր 23, 2009թ. 17:36

Դա ենթադրում է պատասխանատու մոտեցում, այլ ոչ թե տարակուսելի հակազդեցության դրսևորում

Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը, ինչպես ամրագրված է օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններում, ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դրանց հետագա զարգացում: Սահմանի բացման առումով, թերևս, կարևորը Գյումրի-Կարս երթուղու վերագործարկման համար Հայաստանի կողմից Լեհաստանի Պոզնանսկու վագոնների գործարանին պատվիրված երեք ապրանքատար գնացքներն են` հարմարեցված Թուրքիայի երկաթուղու ռելսերին:


Սեպտեմբեր 23, 2009թ. 10:40

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու- Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջինը հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանին:


Սեպտեմբեր 22, 2009թ. 16:21

Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում: Այս արձանագրությունները […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 18:15

Թուրքիայում գործող «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` Խոջալուում «ցեղասպանության» կազմակերպման մեղադրանքով: 1998թ. մարտին Հեյդար Ալիևը ստորագրեց «ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագիրը, որով հայերը մեղադրվում էին «Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Հայաստանում ոչ ոք  ուշադրության չարժանացրեց այդ իրադարձությունը, մինչդեռ […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 16:34

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուն շարունակելու է քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչ վերաբերում է երեկվա քննարկումներին, ըստ Դավութօղլուի, դրանք  արդյունավետ չեն եղել: Այս առիթով արտգործնախարարը հայտարարել է. «Ընդդիմության տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումից, ինչը բնական է»: Թուրքական հեռուստաալիքները հաղորդել են, որ Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրտուլուշի հետ: Վերջինս հանդիպումից հետո  ընդգծել […]


Սեպտեմբեր 15, 2009թ. 11:03

Եթե նա կենդանի լիներ, ապա այսօր կդառնար 55 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 1961թ. տեղափոխվել է Ստամբուլ: Միջնակարգ կրթություն  ստանալուց  հետո, սովորել  Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում: Սակայն ճակատագիրը նրան  այլ ընթացք էր վերապահել: Դինքը լրագրությամբ սկսել է զբաղվել զինվորական ծառայությունից հետո: Եվ արդեն  1996 թվականից ի վեր`  «Ակոս» երկլեզու թերթի […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 18:39

Լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Հրանտ Դինքի դուստրը` Դելա Դինքն այսօր Թուրքիա-Հայաստան սահմանի բացման մասին ասել է. «Հայրս այդ կամուրջներից մեկը դարձավ»: Նման հայտարարություն Դելան արել է «Միլլիեթ»-ի լրագրող Դևրիմ Սևիմային և «Ակոսի» լրագրող Ռոբերտ Քոփթաշին համատեղ տված հարցազրույցում: Նա շեշտել է. «Ես  շատ կարևորում են երկու  երկրների միջև սկսված երկկողմ բանակցությունները: Յուրաքանչյուրն իրենց պապերից […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 14, 2009թ. 17:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայում պետական մակարդակով քննարկումներն արդեն սկսվել են: Այս առիթով  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումն անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել  է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միևնույն է` վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլուն նաև հանդիպել […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 12:03

«Յուրաքանչյուր մարդ, եթե նույնիսկ զրկված է  իր հայրենի հողում ապրելու իրավունքից, ապա  գոնե պետք է իրավունք ունենա թաղվել այնտեղ: Մինչդեռ մենք` հայերս, զրկված ենք նաև այդ իրավունքից»: Օգոստոսի 8-ին Հունաստանում իր մահկանացուն կնքած հայազգի հայտնի երգիչ Արամ Տիգրանն իր կտակում  ցանկություն էր հայտնել` հուղարկավորվել իր նախնիների քաղաք Տիգրանակերտի (ներկայումս` Դիարբեքիր) հայկական գերեզմանատանը: Սակայն երգչի ընտանիքը, […]


Սեպտեմբեր 12, 2009թ. 13:01

Ադրբեջանը հեղինակազրկում է ինքն իրեն Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, իբր ԼՂՀ  Աղդամի շրջանում ադրբեջանական և արցախյան բանակների ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հայ զինծառայողներ զոհվել են: Այս տեղեկատվությանը որոշակի ճշմարտացիություն հաղորդելու նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, թե իրենց կողմից փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է միայն շարքային Պյարվիզ […]