Թուրքիա

Նոյեմբեր 11, 2009թ. 12:29

Երկրում ներքաղաքական լարվածություն է  հասունանում Երեկ Թուրքիայի խորհրդարանում, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել  իշխող` Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև: Ասենք, որ բարեփոխումների փաթեթը վերաբերում է քրդական հարցերին: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները քննարկման ընթացքում իրենց բողոքն են արտահայտել` հնչեցնելով  հակակառավարական կոչեր: Ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը խանգարելու […]


Նոյեմբեր 11, 2009թ. 11:06

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի: Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, […]


Նոյեմբեր 10, 2009թ. 09:50

Թուրքիայի առողջապահության նախարարությունը կրկին պաշտոնապես հայտարարել  է, թե երկրում խոզի գրիպի հետևանքով արդեն մահացության 30 դեպք է գրանցվել: Չնայած, Առողջապահության նախարարի հայտարարությանը, թե արդեն 80 հազ. մարդ  պատվաստվել է խոզի գրիպի դեմ, սակայն A/H1N1 վիրուսն այդ երկրում հնարավոր չի լինում կանխարգելել: ArmAr.am Թուրքիա, խոզի գրիպ


Նոյեմբեր 10, 2009թ. 09:00

Ստամբուլահայ լրագրող Սևակ Նշանյանը, ստիպված է եղել դիմել դատախազություն` մահվան սպառնալիքների ենթարկվելու բողոքով: Հոկտեմբերի 29-ից Սևակ Նշանյանը համացանցի միջոցով ավելի քան 400 նամակ է ստացել, որոնցում գրված է եղել, թե նա մահվան է դատապարտված: Դատախազություն դիմած հայազգի լրագրողը չի թաքցրել, որ այդ հեռահար սպառնալիքներն իրեն շատ անհանգստացրել են: Նա ասել է.«Այն, ինչ կատարվեց Հրանտ Դինքի […]


Նոյեմբեր 9, 2009թ. 16:01

Ավերելու սովոր ձեռքը ընդունա՞կ է նորոգել Թուքիայի հայատյաց քաղաքականությունը չավարտվեց միայն 1915-ի Ցեղասպանության իրագործմամբ: Այն չսահմանափակվեց միայն հայության բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ: Թուրքական քաղաքականությունն ուղղվեց Արևմտյան  Հայաստանում հայության հետքերն իսպառ ոչնչացնելուն: Ահա թե ինչու ֆիզիկական ոչնչացմանը հաջորդեց  մշակութային Ցեղասպանությունը: Սկսվեց Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողների, եկեղեցիների համատարած ավերումը: Նման քաղաքականության հետևանքը եղավ այն, […]


Նոյեմբեր 9, 2009թ. 13:25

Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտությունների թեկնածու Ինչպե՞ս են տարբեր ազգերի ներկայացուցիչներն ընկալել թուրքական էթնիկական հանրույթը տարբեր ժամանակներում: Համընկե՞լ են, արդյոք, այդ ընկալումները մեր` հայերիս ընկալումներին: Եվ այսպես. չնայած առկա առանձին բացառություններին, եվրոպացիների շրջանում թուրքերի հանդեպ պատկերացումները ևս ամենևին զերծ չեն արհամարհանք պարունակող ագրեսիվ հետերոստերեոտիպից: Հետերոստերեոտիպ ասելով` մենք ի նկատի ունենք այլ ազգերի մասին տվյալ ազգի մոտ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 13:05

Նոյեմբերի 10-ին Թուրքիայի մեջլիսը քննարկելու է երկրում սպասվող Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը: Արդեն հայտնի է դարձել, որ այն կիրականացվի երկու ուղղությամբ. Թուրքիայի մեջլիսը նախ  կոչով կդիմի  քուրդ զինյալներին` պահանջելով` հանձնվել, ապա կհայտարարի` երկրի ժողովրդավարությանն ուղղված գործընթացի  արագացման մասին: Առաջնային կետերից է քրդական լեզվի կիրառման թույլտվությունը: Այսինքն`տեղանուները, որոնք նախկինում քրդական անվանում են ունեցել, կրկին կվերանվանվեն հին քրդական […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:35

Ինչպես փաստում են միջազգային տնտեսագետները, Թուրքիան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում: Թուրքիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թուրքական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու վրա: Եվ այս հանգամանքը ստիպել էր Անկարային նոր շուկաներ փնտրել Ասիայում և Աֆրիկայում: Իսկ այսօր արդեն Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չեգլայան վստահեցրել է, որ Թուրքիային հաջողվել է արժանապատվորեն […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:00

Այսօր` նոյեմբերի 6-ին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սաբանջի համալսարանում կմեկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված 1909թվականի Ադանայի կոտորածներին: Գիտաժողովը կանցկացվի այսպիսի խորագրով`«Ադանա 1909. պատմություն, հիշատակ և ինքնություն. հայացք մեկդարյա հեռավորությունից»: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, Սաբանջի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչ Կոմիտաս […]


Նոյեմբեր 5, 2009թ. 20:25

Թուրքիայի առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտնել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով ևս չորս մահացության դեպք է գրանցվել, մահացածների թիվը հասել է 19-ի: Առողջապահության նախարարի խոսքով՝ զոհերի թվում են 6-ամյա աղջիկ, 28-ամյա երիտասարդ և 32 ու 33-ամյա երկու կին: Հիշեցնենք, որ Թուրքիայում խոզի գրիպից մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի […]