Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների մասնակցությամբ կայացած համաժողովում անդրադարձել է իր` օրերս հնչեցրած հայտարարությունը` «100 հազար անօրինական հայերին արտաքսելու» մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Թուրքիայում: Նախ նա մեղադրել է լրագրողներին, իր խոսքը ոչ ճիշտ ներկայացնելու մեջ: Ապա «դասեր» տվել իրեն քննադատած թուրք լրագրողներին. «Կոչ […]
Թուրքիա
Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) Ադրբեջանին, Թուրքիային և Ուկրաինային ընդգրկել է այն երկրների «սև ցուցակում», որոնք թերանում են հանցագործ եկամուտների «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Միաժամանակ, բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների համար նախատեսված այդ ցուցակում ընդգրկվել են Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Հունաստանը, Ինդոնեզիան, Եմենը, Կատարը, Քենիան, Մարոկկոն, Մյանման, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սիրիան, […]
ՀՀ խորհրդարանում այսօր տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում Հ ՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը. «Գիտենալով, թե ինչ հասարակության մասին է խոսքը, ես մեր հայրենակիցներին զգուշավորության կոչ կանեի և, եթե ունեն հնարավորություն, արագորեն Թուրքիայից դուրս, կամ դեպի Հայաստան արագորեն […]
Թուրքիայի կառավարող «Արդարության և զարգացման» կուսակցության նիստում վարչապետ Էրդողանը նովրուզի կապակցությամբ շնորհավորել է ժողովրդին և, ըստ CNN Turk-ի, ասել, որ Թուրքիայում այս նովրուզը տարբերվելու է մյուսներից նրանով, որ ահաբեկչական խմբերը չեն կարողանալու տոնական օրերն օգտագործել իրենց նպատակների համար: ArmAr.am
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայերի Ցեղասպանության հարցի առնչությամբ այլևս ոչինչ չի քննարկելու: «Այն, ինչ պետք էր քննարկել, շատ մանրակրկիտ քննարկվել է։ Ասելու որևէ բան չի մնացել: Ամեն ինչի մասին խոսել ենք, շատ հարցերի շուրջ ներկայացրել ենք մեր բարի նպատակներն ու կարծիքները։ Կովկասում տիրող իրավիճակը բոլորի համար ակնառու […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Թուրքիայում ապօրինի բնակվող 100 հազար հայերին երկրից կվտարեն, ասել, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, որ Թուրքիայի վարչապետի ասածն ուղղակի ճիշտ չի ընկալվել. «Վարչապետն ընդամենը ցանկացել է ներկայացնել այդ հարցում Թուրքիայի դրական մոտեցումը: Իրական թիվը 100 հազար չէ, շատ ավելի քիչ […]
Արևմտյան վերլուծաբանները վերջին շրջանում առավել հաճախ են շրջանառում այն կարծիքը, թե շատ հավանական է, որ աշխարհն ականատես դառնա թուրքական պետության փլուզմանը: Իբրև հիմնավորում բերվում է հետևյալ փաստարկը. Թուրքական քեմալական հանրապետությունը մշտապես հիմնված է եղել զինված ուժերի հզորության վրա: Քանի որ այս երկրում չկան` առաջացած խնդիրներին քաղաքական լուծելում տալու ավանդույթ, հետևապես գործի է դրվում զինվորականության ուժը: […]
Թուրքիան կդառնա նացիստական Գերմանիան, եթե հայ միգրանտներին երկրից վտարելու որոշում կայացնի. կարծիք է հայտնել թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակից Յըլմազ Օզիդիլը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Թուրքիայում ապօրինի ապրող հայաստանցիներին վտարելու հնարավորության մասին: Նրա կարծիքով` սխալ է այն կարծիքը, թե հայերը թուրքերից «խլում են» աշխատատեղերը: Լրագրողը նաեւ անիմաստ է համարում Ցեղասպանության հարցով պատմական հանձնաժողովի ստեղծումը: «Պատմաբաններն այդ […]
Ինչպես հայտնում թուրքական Aksam-ը, Թուրքիայի Ադափազար քաղաքում 26-ամյա Մեհմեդ Թեմիզելը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա: Թեմիզելը նախ ներկով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին ֆաշիստական սվաստիկա է նկարել, իսկ արձանի հետնամասում մի գրություն է թողել, ապա կացնով սկսել է հարվածել արձանին: 26-ամյա երիտասարդը ձերբակալելված է: ArmAr.am
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մեջ սեպ խրվի։ Դա հաստատեց նաև օրերս Լոնդոնում Թուրքիայի վարչապես Ռ. Էրդողանի արած հայտարարությունը։ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի այս դիտարկմանը և այն հարցին, թե Հայաստանն ի՞նչ ջանքեր պետք է գործադրի Թուրքիայի կողմից ձեռնարկված նմանատիպ քայլերը կանխելու համար, […]




