Թուրքիա

Մարտ 16, 2010թ. 12:37

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպելով մեջլիսի  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, խորհրդակցություն է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի շուրջ: Չնայած որ խորհրդակցությունն ընթացել է դռնփակ և չի թույլատրվել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, այնուհանդերձ, թուրքական «Սաբահ»  օրաթերթի աղբյուրը լրատվամիջոցին փոխանցել է հետևյալ տեղեկատվությունը, թե փակ նիստում խոսք է գնացել Հայաստանի հետ ստորագրած […]


Մարտ 16, 2010թ. 12:00

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին: Մասիս Մայիլյանն […]


Մարտ 10, 2010թ. 16:48

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացրել է այս երկրի առաջին ատոմային էլեկտրակայանի համար Ռուսաստանից միջուկային վառելիք գնելու մտադրության մասին: «Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են ինչպես ատոմակայանի շինարարության, այնպես էլ վառելիք գնելու շուրջ»,- ասել է նախարարը: Ըստ նրա` միայն 5 երկրներ` Մեծ Բրիտանիան, Միացյալ Hահանգները, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան ունեն ուրան հարստացնելու իրավունք: Թաներ Յըլդըզի խոսքով` […]


Մարտ 10, 2010թ. 13:02

Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ: Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, […]


Մարտ 10, 2010թ. 12:35

Ժխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին։ Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է։ Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու՝ պետության ամենաբացահայտ օրինակը»։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու […]


Մարտ 10, 2010թ. 12:00

Թուրքական Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող TEKE TEK հաղորդման ժամանակ 1915-ի դեպքերի շուրջ բանավիճել են թուրքական հայտնի Taraf թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նիշանյանը եւ թուրքական պատմագրության մեծանուն կեղծարար, «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Սեւան Նիշանյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ կոտորածներ են եղել եւ ոչ ոք մաքուր չէ, իսկ տվյալ պարագայում […]


Մարտ 10, 2010թ. 09:00

ԱՄՆ կոնգրեսի  ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն սկսեցին վերլուծել կատարվածը: Հարկ է նկատել, որ այս տարի արևմտյան մամուլի կողմից խնդրի նկատմամբ առկա ուշադրությունը աննախադեպ էր: Միաժամանակ, հետաքրքիր են շեշտադրումները. գրեթե բոլոր վերլուծաբանների քննադատության թիրախը Թուրքիան է. թուրքական իշխանությունների անզուսպ պահվածքի մասին գրում են բոլոր թերթերը: […]


Մարտ 9, 2010թ. 17:27

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Անկարան Վաշինգտոնից սպասում է համարժեք պատասխան: Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ մինչեւ Վաշինգտոնից պատասխան չլինի, Թուրքիայի դեսպանը Միացյալ Նահանգներ չի վերադառնա: Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ Թուրքիայի արտգործնախարարությունում ընթանում են բարձր մակարդակի խորհրդակցություններ, որոնց […]


Մարտ 9, 2010թ. 15:34

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: ՀՀ Նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին: ArmAr.am


Մարտ 9, 2010թ. 11:12

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը: Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում […]