Թուրքիա

Մարտ 18, 2010թ. 11:28

Թուրքիայում շարունակում են գնահատականներ հնչեցնել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարության առնչությամբ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կուսակցական ժողովի ժամանակ քննադատելով վարչապետի հայտարությունը, ասել է.«Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»: Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր […]


Մարտ 17, 2010թ. 17:54

«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է  Շարմազանովը, եթե  Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]


Մարտ 17, 2010թ. 14:10

Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը վերջերս հանդես էր եկել հերթական հայտարարությամբ. այս անգամ նա որոշել էր Թուրքիայից արտաքսել Թուրքիայում գտնվող  հայերին։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այդօրինակ հայտարարությանը ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մինչև 1915թ. Օսմանյան Կայսրությունում 2 մլն – ից ավելի հայեր էին ապրում, ներկայիս Թուրքիայում, բնականաբար, հայերի թիվը շատ ավելի փոքր է։ […]


Մարտ 17, 2010թ. 12:55

Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]


Մարտ 17, 2010թ. 12:40

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում  Ցեղասպանությունից մազապուրծ եղած  հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է  Հայաստանին`   հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ, […]


Մարտ 17, 2010թ. 10:40

Թուրքական «Զաման» (Zaman) թերթը  տեղեկացնում է, որ Անկարան պատրաստվում է Ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով Շվեդիայից հետ կանչած իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին, կարճ ժամանակ անց դարձյալ գործուղել Ստոկհոլմ: Թերթը նշում է, որ դրան է նպաստել  Շվեդիայի դեսպան Ֆրեդերիկ Ռեինֆելդի հայտարարությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը հայտնել է խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ իր դժգոհությունը և Թուրքիայի հետ […]


Մարտ 16, 2010թ. 16:06

Տեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։ Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել […]


Մարտ 16, 2010թ. 15:20

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ […]


Մարտ 16, 2010թ. 14:42

«ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ չորդեգրեցին, եւ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, ինչը  նախորդ երկու նախագահների օրոք էր իրականացվում», -ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են Հայաստանի ու ԼՂՀ-ի պետական շահերին։ Մելիքյանը նկատում է, որ վերջին շրջանում մեր որոշ քաղաքական […]


Մարտ 16, 2010թ. 14:15

Մարտի 8-ից 13-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խմբի կողմից առաջին անգամ 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում տեսչական ստուգում է անցկացվել Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչական ստուգման համար ընտրվել է Հայաստանի Հանրապետության հարակից տարածքը, որն ընդգրկել է Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արևելյան 3 նահանգները` Արդահանը, Իգդիրը և Կարսը: Տեսչության ընթացքում ՀՀ ՊՆ տեսչական խումբն իրականացրել է վերոնշյալ նահանգներում տեղակայված Թուրքիայի […]