Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը եւ Սերժ Սմեսովը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փոխգործակցության զարգացման համար լուրջ գործոն են հանդիսանում քաղաքական […]
8 Հուլիս 2010
Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը`Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին […]
Ալմաթիում հուլիսի 16-17-ին տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպումը նախապատրաստում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բանակցություններն անցկացվելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի մասնակցությամբ: ԵԱՀԿ մամլո ծառայությունը հայտնում է, որ գագաթաժողովում ի մի են բերվելու Կորֆուի գործընթացի շրջանակներում […]




