7 Հուլիս 2010

Հուլիս 7, 2010թ. 18:20

«Հնարավոր է, որ սեպտեմբեր ամսին Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը»,- այսօր նման կարծիք է հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև նկատել է. որ Թուրքիան սահմանը կբացի, բայց դա դա կկրի ժամանակավոր բնույթ: Փորձագետը նշեց, որ սահմանի բացումը կարող է համընկնել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի ու […]


Հուլիս 7, 2010թ. 18:03

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ վերահաստատել մեկեւկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչելու` Միացյալ Նահանգների կառավարությանը ուղղված իր կոչը: «Պետքարտուղար Քլինթոնի ուղեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջան ցույց է տալիս տարածաշրջանի հետ մեր հարաբերությունների կարեւորությունը», – «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ` ասված է կոնգրեսականի գրավոր հայտարարությունում: […]


Հուլիս 7, 2010թ. 17:57

«Պատերազմը «հանաք-մասխարա» չի, և Ադրբեջանն է պատերազմ տեսել, և՛ մենք ենք տեսել ու ես ոչ մի դեպքում նրանց ասածները լուրջ չեմ ընդունում: Քանի որ եթե լուրջ էլ լինի հայկական կողմը պատրաստ է արժանի հակահարված տալու: Կապրենք կտեսնենք»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ասել է ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը: Նրա խոսքերով, հայկական բանակը […]


Հուլիս 7, 2010թ. 17:52

«Ադրբեջանը պետք է եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», – Ղարաբաղի ադրբեջանական նախկին համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հավաստիացնելով, թե անցկացվող բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի դրվել կասկածի տակ: «Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար», – պարզաբանել է Ալիեւը` հավելելով, թե […]


Հուլիս 7, 2010թ. 17:50

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` Բաքու է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Վաշաձեն «կարեւորել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների անցկացումը այն մասին, թե ինչպես զարգացնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը, մասնավորապես` համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների համար հրատապ` տարածքային ամբողջականության հարցերով»:


Հուլիս 7, 2010թ. 17:47

Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքի` թուրքական «Միլլիյեթ» անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի երևանյան այցելությանը: հետաքրքրական մի նկատառում է անում այն մասին, որ «շատ թեժ» խնդիրներով շրջապատված թուրքական արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը «սառնարան է դրված»: Մինչդեռ թուրքական մամուլը հեղեղված է Քլինթոնի` Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի նկարներով ու նյութերով: (Millyet) օրաթերթի վերլուծաբան […]


Հուլիս 7, 2010թ. 17:39

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան հստակեցրեց Վաշինգտոնի դիրքրոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թե Ղարաբաղյան բանակցային գործընթացների շուրջ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանկ իր տեսակետը հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ բանախոսի, Քլինթոնը թե իր հայտարարություններով և թե Ծիծեռնակաբերդ մասնավոր այցելությամբ Անկարային ակնարկեց, որ Վաշինգտոնը գործուն քայլերի է սպասում Երևանի հետ հարաբերոթյունների կարգավորման […]


Հուլիս 7, 2010թ. 15:47

Երբ հարեւանդ անկանխատեսելի է, սուտ հայտարարություններ է անում, ապա նրանից որոշակի զգուշավորությունը հենց քո օգտին է: Պետությունների միջեւ հարաբերություններն այս առումով գրեթե նույնն են. նույնիսկ եթե որեւէ երկիր բացահայտ ուժեղ է հարեւան-հակառակորդից, պարտավոր է զգուշավորություն ցուցաբերել, մանավանդ որ հարեւան երկիրը չկանխատեսված ու սադրիչ գործողությունների «մեծ սիրահար է», հայտնի կեղծարար: Եթե հավատանք ադրբեջանական իշխանական վերնախավին, ապա […]


Հուլիս 7, 2010թ. 15:25

“Այս արտահերթ զեկույցից հեղափոխական արդյունք չեմ կանխատեսում, բայց հույս ունեմ, որ շահագրգիռ քննարկման պատճառ կդառնա, պառլամենտական լսումներ կկազմակերպվեն, օրենքների փոփոխություններ կլինեն”, “Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում” արտահերթ հրապարակային զեկույցն այսպես գնահատեց ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Հինգ գլխից բաղկացած արտահերթ զեկույցում հետազոտվել են խոսքի ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, անդրադարձ է կատարվել օրենսդրության […]


Հուլիս 7, 2010թ. 12:27

Facebook սոցիալական ցանցի հայերեն տարբերակն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է մնալ պարալիզացված։ Ինչպես հայտնի է, ցանցի ադրբեջանցի և թուրք օգտատերերը, կազմակերպված կերպով գրոհելով կայքի տեղայնացման համար նախատեսված «Թարգմանություններ» ծրագիրը, հայերեն բառերի փոխարեն ներմուծել են սեփական դիվերսիոն բառերն ու արտահայտությունները, ապա՝ այնքան քվեարկել դրանց օգտին, որ վերջիններս գերակշռել են հայերեն թարգմանությունների նկատմամբ և տեսանելի դարձել […]