Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Երեւան են ժամանել ԼՂՀ-ից: ՀՀ նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան […]
3 Հուլիս 2010
«Մենք պահանջում ենք, որ ստեղծվի աշխարհազոր, ամբողջ ազգը միավորվի պաշտպանության գաղափարի շուրջ»:
Հուլիսի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին, որը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:-0-
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ։ Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բանաստեղծին ծննդյան 70¬ամյակի կապակցությամբ, հոբելյարին ուղղել` գնահատանքի և բարեմաղթանքի խոսքեր։ ArmAr.am
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ. հուլիսի 3-5 Ծաղկաձորում կանցկացնի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համահայկական համաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները: ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից եւ Եգիպտոսից ժամանած արեւմտահայերենի մասնագետները […]
Քլինթոնի այցը դրական տեղաշարժեր չի գրանցի հայ-թուրքական հարաբերություններում:
Օգոստոսի վերջին կանցկացվի համաշխարհային 5-րդ World Leaders Travel գիտաժողովը, որի շրջանակում միջազգային հայտնի քաղաքագետները և փորձագետները կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան: Silver Wind շքեղ օդանավով Մոսկվայից մեկնարկելիք ճանապարհորդության շրջանակում հանդիպումներ կանցկացվեն պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, կկարդացվեն դասախոսություններ և կանցկացվեն քննարկումներ Սևծովյան ավազանի բարդ տարածաշրջանի վերաբերյալ: Ինչպես նշվում է World Leaders Travel-ի […]
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը […]
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կոմիտաս Կարապետյանին գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնում է Արցախի […]




