8 Հուլիս 2010

Հուլիս 8, 2010թ. 20:46

Կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա 47 տների բնակիչներին ընդգրկել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում:


Հուլիս 8, 2010թ. 20:35

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդ Դենիս Բայկալը պատրաստվում է վերադառնալ քաղաքական դաշտ: Այս մասին Zaman թերթին տեղեկացրել է Բայկալի մոտ անձանցից մեկը: Նույն աղբյուրի փոխանցած տեղեկատվության համաձայն, Բայկալը  պլանավորում է վերընտրվել կուսակցության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք, որ Դենիս Բայկալը ստիպված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ մեծ սկանդալ առաջացավ նրա անձի հետ կապված: ArmAr.am


Հուլիս 8, 2010թ. 20:23

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է իր անհանգստությունը` կապված Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ աճող լարվածության հետ, որը, ըստ ալ-Ասադի, կարող է ազդել Միջին Արեւելքում կայունության վրա:


Հուլիս 8, 2010թ. 20:14

«Տարածաշրջանում չլուծված հակամարտությունները հիմնական սպառնալիքն են կայունության համար, քանի որ ստատուս քվոյի պահպանումը…»


Հուլիս 8, 2010թ. 20:11

Չինաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին` Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար` նշելով, որ Վաշինգտոնը չպետք է գործեր ՄԱԿ բանաձեւից դուրս: Չինաստանի ԱԳՆ մամուլի խոնակ Քին Գանգը հուլիսի 6-ին ասել է, որ «Չինաստանն աջակցում է ՄԱԿ բանաձեւերին: Չինաստանը հավատում է, որ երկրները պետք է ճիշտ մեկնաբանեն պատժամիջոցները, այլ ոչ թե ընդլայնեն դրանք»: ArmAr.am


Հուլիս 8, 2010թ. 20:06

Georgia Online-ի փոխանցմամբ, հուլիսի 14-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշները: Կուշների պաշտոնական այցը սկսվելու է հուլիսի 15-ին: Ներկա փուլում դեռեւս հստակեցվում են այցի մանրամասները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ: ArmAr.am


Հուլիս 8, 2010թ. 19:59

Թուրքիայի ազդեցիկ «հովանավորները»` Թոնի Բլերը եւ Գերհարդ Շրյոդերը արդեն վաղուց անհետացել են քաղաքական ասպարեզից:


Հուլիս 8, 2010թ. 19:41

«Համլետ Մինասյանի «Ջրվեժ», «Աղբյուրի մոտ», «Ձորում», «Գետակ» և այլ աշխատանքները նկարչի անկեղծ, ինքնամփոփ ու համեստ խառնվածքի արտացոլանքն են»


Հուլիս 8, 2010թ. 19:23

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ Այժմ պետությունը, առաջին անգամ…


Հուլիս 8, 2010թ. 19:17

Այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել բանավեճ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցի շուրջ: Քննարկվելւ է այդ շրջաններում առկա իրադրությունը, փախստականների վերադարձի հարցը, ինչպես նաեւ նախապատրաստվելու է տվյալ շրջաններում հումանիտար օգնության միջոցառումների իրականացման հետ կապված բանաձեւը: Փաստաթուղթը ներկայացնելու է ԵԱՀԿ-ում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը: