Հուլիսի 29–ին ԱՄՆ Սենատի Հատկացումների հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Ֆինանսական տարի 2011։ Արտաքին գործողությունների հատկացումների օրինագիծը», որով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն, այսինքն մեկ միլիոնով պակաս, քան տրամադրվել է այս տարի։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)։ «Հաշվի առնելով, որ Թուրքիան շարունակում է Հայաստանին շրջափակման մեջ պահել և […]
31 Հուլիս 2010
Վաղը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը նշելու է երկաթուղայինի մասնագիտական օրը: Տոնի կապակցությամբ «Մանկական երկաթուղի» զբոսայգում տեղի է ունենալու տոնական մեծ միջոցառում: ՀԿԵ լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ միջոցառմանը ներկա են լինելու բարձրաստիճան պաշտոնատար անձիք, կազմակերպվելու է ֆուրշետ: Միջոցառումը տեղի է ունենալու ժամը 19-ին:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ապրում է նախընտրական տրամադրություններով: Ինչպես հայտնի է աշնանն Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական արշավի շրջանակներում ընդդիմադիր երկու ազդեցիկ` «Մուսավաթ» եւ ԱԺՃ կուսակցությունները հայտարել էին հուլիսի 31-ին համատեղ անցկացվելիք հանրահավաքի մասին: Բայց չնայած ընդդիմության համառ պահանջին, Բաքվի գործադիր իշխանությունը մերժեց հանրահավաքի անցկացման արտունումը: Իսկ այսօր առավոտյան սեփական բնակարանից դուրս գալուն […]
Ըստ ԵՄ Խորհուրդի պաշտոնական վեբկայքում տեղադրված տեղեկատվության` Խորհուրդը որոշում է ընդունել մեկ տարով` մինչեւ 2011թ. սեպտեմբերի 14-ը, երկարաձգել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԵՄ դիտորդական առաքելությունը մտադիր է ապահովել «քաղաքացիական վերահսկողություն կողմերի գործողությունների, այդ թվում Վրաստանի ողջ տարածքում հրադադարի պայմանագրի դրույթների հետեւողական կատարման նկատմամբ»:
Այդ մասին հուլիսի 24-ի համարում նշել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այդ նպատակին է ծառայելու վերջերս ստեղծված «Դերսիմի հայերի սոցիալական իրավիճակի, մշակույթի, կրթության, պատմության, դավանանքի ուսումնասիրության եւ համերաշխության» միությունը: Նախաձեռնող խմբի խոսնակ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միությունը Դերսիմի հայերին պատկանող քաղաքացիական հասարակության առաջին կազմակերպությունն է, դրա կազմավորումը մեծ […]
«Было бы интересно пригласить таких «лерников» в Арцах и пусть они повторят свои заявления там. Мы бы посмотрели, что с ними произойдет».
«Սա փորձ է՝ տպավորություն ստեղծել, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական քայլեր է ձեռնարկում»:
Թուրքական Իգդիր նահանգի նահանգապետի հանձնարարությամբ՝ հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ճանապարհային հատվածների ուսումնասիրություններ են կատարվում: Կարծիքներ կան, որ միջոցառումներն իրականացվում են սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Հայ քաղաքական գործիչները կարծիքներ են հայտնում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման առնչությամբ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, թե չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանը […]
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, Իգդիրի նահանգապետարանի հրահանգով նահանգ է ժամանել Էրզրումի շրջանային ճանապարհային վարչության պատվիրակությունը, որը հետազոտական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Ալիջան» անցակետի 6 կմ-անոց հատվածում, ինչպես նաև` սահմանին գտնվող կամրջի տարածքում: Նախատեսվում է, որ պատվիրակությունը իրականացվող աշխատանքներից հետո Իգդիրի նահանգապետարան կներկայացնի համապատասխան զեկույց:
Ինչպես տեղեկացրել էինք Վրաստանի ծովափնյա սահմանապափ ծառայությունը հուլիսի 29-ին ձերբակալել էր ուկրաինական «Ակորդ» նավը, որը բեռնված է եղել Հայաստանի համար նախատեսված ցորենով: Ուկրաինական նավը շարժվել էր Դոնի Ռոստովի նավահանգստից: Վրաստանի սահմանապահ ոստիկանությունն իր քայլը մեկնաբաներ էր այսպես. նավը անօրինական կերպով մտել է Աբխազիայի ջրային տարածք: : Ձերբակալված նավը տեղափոխվել էր Փոթիի տուգանային մաս: վրացական ջրային […]




