Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «արդյունավետ համագործակցություն ծավալել» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վեճը լուծելու հարցում: Ինչպես տեղեկացնում է CNN-ը Մահմուդ Ահմադինեժադն ասել է. «Մենք հայտարարել ենք, որ սեպտեմբերի սկզբին կբանակցենք Մ5+1 խմբի հետ, սակայն կան որոշ պայմաններ: Եվ պայմաններից մեկն էլ այն է, որ […]
28 Հուլիս 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակը «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով իրականցվող աշխատանքների քննարկումն էր։ Երեք տասնյակից ավելի երիտասարդներից բաղկացած խումբը ուսումնասիրելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես և դեղերի մասին ՀՀ օրենքները` փորձել է բացահայտել այդ օրենքներում առկա երկիմաստությունները, որոնք կարող […]
Հարավօսական «XXI դար» թերթի խմբագիր Թեմուր Ցխովրեբովը Հարավային Օսիայում ծեծի է ենթարկվել վրացիների հետ կապեր ունենալու պատճառով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: Կատարվածը լուրջ քննադատության է ենթարկվել նաեւ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության կողմից: «Դա հարձակում է քաղաքացիական հասարակության ներկայացուցչի վրա: Ցավալին այն է, որ հավանաբար, այդ միջադեպին մասնակցել են պետական կառույցների […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Արմավիրի մարզի 3 գյուղերում` Քարակերտում, Վանանդում և Ծաղկալանջում, տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան: Այսօր տեղի ունեցավ այդ կայանների բացման պաշտոնական արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` գյուղատնտեսական անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Մինչ օրս Արմավիրի մարզի 7 գյուղերում` Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում և Շենավանում, տեղադրվել է […]
Աբխազիայում տեղի են ունեցել «Սեւծովյան անվտանգություն 2010» ռուս-աբխազական համատեղ զորավարժությունները: Ըստ Աբխազիայի Պետական անվտանգության ծառայության նախագահ Ասլան Բժանիայի` նմանատիպ զորավարժությունները հնարավորություն են ընձեռնում երկու երկրների ուժայիններին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: ArmAr.am
Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնցում է աշխարհը։
Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Ասմա Ասադի նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ս.թ. հուլիսի 21-28-ը Երեւանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում: Նրանք եղան Հալեպ, Լաթաքիա եւ Դամասկոս քաղաքներում, այցելեցին Սիրիայի պատմամշակութային կոթողներ` Հալեպի բերդ, Սեն Սիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաեւ ծովափնյա հանգստյան գոտիներ: […]
Ս.թ. հուլիսի 20-ին Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մահինդա Ռաջապակսային: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Շրի Լանկայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ տասնյակ տարիներ տեւած ներքին հակամարտության ավարտից հետո Շրի Լանկայում հաստատված խաղաղությունն ու կայունությունը առավել բարենպաստ մթնոլորտ են ստեղծում երկկողմ […]
Ս.թ. հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Իտալիայի Տոսկանա նահանգի «Ռոնդինե` խաղաղության ամրոց» ասոցիացիայի ղեկավար Ֆրանկո Վակարիի ղեկավարած պատվիրակության անդամներին, ովքեր Երեւանում են գտնվում տարածաշրջանային այցով` առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանն աջակցելու առաքելությամբ: Հանդիպման ընթացքում Ֆրանկո Վակարին նշեց, որ իրենք աշխարհի տարբեր մասերում հակամարտության մասնակից բոլոր կողմերից ուսանողներ են հրավիրում Իտալիայի Տոսկանայի նահանգ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ եւ տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին: Այնուհետեւ երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին: Զեկույցով հանդես է եկել ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը: Բակո Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը մեր երկրի […]




