Հուլիսի 23-ին և 24-ին ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսների հիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էր ոլորտը լուսաբանող լրագրողների համար: Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական բաժինների մասնագետները: «Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր պատասխանատվությունն […]
26 Հուլիս 2010
Երեւան, 26 հուլիսի 2010թ.: Այսօր` հուլիսի 26-ին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Տավուշի մարզի Դիտավան համայնքի խմելու ջրի նորակառույց համակարգը (շուրջ 97 մլն ՀՀ դրամ արժողությամբ): Ծրագիրը հովանավորել են Հիմնադրամի բարերար անդամ արգենտինահայ ամուսիններ Արմէն եւ Նատիա Էքսերճիէանները: Բացման արարողությանը մասնակցում էին Էքսերճիէան ամուսինները` դուստրերի հետ, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի երիտասարդական թեւի պատվիրակությունը` փոխատենապետ Ռոսիտա […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը և ներդրումների շրջանակի հստակեցումը։ Պատվիրակության անդամ, «Քուշման և Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների […]
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ԱԳ քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ այսօր կայցելի Թուրքիա` քննարկելու ԵՄ անդամակցության հայտը, տնտեսական եւ ռազմավարական համագործակցությունը: Թուրքիա կատարելիք իր առաջին այցի ժամանակ բրիտանական կոալիցիոն կառավարության ղեկավարը կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մեծ Բրիտնիայի և Թուրքիայի ղեկավարների կայանալիք հանդիպման շրջանակներում նախատեսված է նաեւ Հեյգի հանդիպումը ԱԳ նախարար Ահմեդ […]
Սույն թվականի հուլիսի 28-ին` ժամը 19:30-ին, “Կոնգրես” հյուրանոցի մեծ սրահում “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը Հայաստանում առաջին անգամ նշում է PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների (անվանակարգերի ցանկը կցվում է): “PR մրցանակաբաշխության” ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն […]
Վրաստանի պատվիրակությունը ԱԳ առաջին տեղակալ Գիգի Բոկերիայի գլխավորությամբ մեկնել է Ժնեւ Կովկասում կայունության շուրջ հնգակողմ բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու համար: «Ցավոք մենք չենք ակնկալում, որ այս փուլի ընթացքում որեւէ նշանակալի քայլեր կձեռնարկվեն, հատկապես շատ բացասական եւ ոչ կառուցողական ֆոնի ներքո, որին մենք բախվում ենք Ռուսաստանի եւ իր «կլիենտների», ես ի նկատի ունեմ Սուխումիի եւ Ցխինվալի […]
ԿԺԴՀ-ի ղեկավարությունը սպասվող ամերիկա-հարավկորեական մանեւրների կապակցությամբ սպառնացել է համարժեք միջուկային պատասխանով: ԱՄՆ-ն իր հերթին կոչ է արել Փհենյանին մի կողմ դնել հռետորությունը եւ կառուցողական դիրք գրավել: Հյուսիսային Կորեան սպառնում է «սրբազան պատերազմ» սկսել ցանկացած պահի: ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Ճապոնական ծովում իրականացվող «ռազմական մանեւրները» «բացահայտ սադրանք […]
Իրանի նկատմամբ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը, որին փորձագետները տվել են «աննախադեպ» որակավորումը, հուլիսի 26-ին պետք է հաստատվի Եվրոմիության 27 անդամ երկրների ԱԳ նախարարների հատուկ նստաշրջանի ժամանակ: Այս մասին հայտնում է Российская газета-ն: Փաստաթուղթն արդեն իսկ հավանության է արժանացել այդ բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից: Ընդունման դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու հաջորդ իսկ օրվանից: […]
Կրասնոդարում հայկական գերեզմանաքարեր են ոչնչացվել Հուլիսի 24-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի երկու գերեզմաններում ոչնչացվել են գերեզմանաքարեր, որոնց մեծամասնությունը հայկական են: Ընդհանուր առմամբ մոտ 50 գերեզմանաքար է ոչնչացված: Տեղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են օպերատիվ գործողություններ վանդալներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: ArmAr.am




