29 Հուլիս 2010

Հուլիս 29, 2010թ. 17:29

Անտարբեր եւ «անգոյն» սփիւռքին քով կայ զանգուած մը, որ մտահոգ է հայրենիքի ներկայով ու ապագայով: Տարբեր տարիքի հայեր աշխարհի չորս ծագերուն ոչ միայն հետաքրքրուած են պապենական երկրով, ժողովուրդին պայմաններով, անոր կենսամակարդակի բարելաւումով, այլեւ իրենց կարծիքն ու վերաբերմունքը ունին ժողովուրդին ու կառավարութեան յարաբերութեան, այլեւ սփիւռքի ու հայրենիքի փոխյարաբերութեան մասին: Առողջ երեւոյթ մըն է ասիկա, որմէ  պէտք […]


Հուլիս 29, 2010թ. 17:14

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հասարակայնության հետ կապերի և հասարակայնության հետ կապերի մասնագետների միջազգային օրվան նվիրված` «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի կազմակերպած հատուկ միջոցառման շրջանակներում «Լավագույն բնապահպանական նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց: Հատուկ արարողության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Վերաբերվիր բնությանն ինչպես ինքդ քեզ» կորպորատիվ գովազդի հոլովակների շարքը ստացավ «Բնապահպանական լավագույն նախագիծ» անվանակարգի հավաստագիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բնապահպանական հոլովակները ինքնանպատակ չեն և […]


Հուլիս 29, 2010թ. 17:00

Ճամբարումը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջանի Խաչինտափ բնակավայրի` Կիլիկիայի հայոց Հեթում թագավորի տոհմատան հարևանությամբ։


Հուլիս 29, 2010թ. 16:50

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը անց են կացվելու Իրանի ռազմաօդային ուժերի «Օդի ֆեդաին» լայնամասշտաբ զորավարժությունները: «Սա արդեն նմանատիպ երկրորդ զորավարժություններն են»,- հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար Մոհամադ Ալավին: Նշենք, որ զորավարժությունները անց են կացվելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության սրման պայմաններում: Այս մասին տեղեկացնում է Iran.ru-ն: ArmAr.am


Հուլիս 29, 2010թ. 16:35

Այսօր անցկացված կառավարության նիստում, գործադիրը հաստատել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության, տարածման և օգտագործման 2011թ. տարեկան ծրագիրը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա նշված ոլորտում իրականացնել նպատակային ծրագրեր, պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող  արժեքները և ապահովել դրանց կենսունակությունը։


Հուլիս 29, 2010թ. 16:00

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։ Իր նիստում ՀՀ Կառավարությունը […]


Հուլիս 29, 2010թ. 15:45

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։


Հուլիս 29, 2010թ. 15:30

ՀՀ և ՄԶԸ միջև 2005թ. կնքված վարկային համաձայնագրով նախատեսված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային  գյուղատնտեսության զարգացման» ծրագրով ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա  «Բանջարաբոստանային և տեխնիկական  մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  կարիքների համար շահագործելու, 2006թ. կնքված «Թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման համար ճապոնական դրամաշնորհով ավտոմեքենա` նույն ծրագրի աշխատանքն սպասարկելու նպատակով։ Կառավարության որոշմամբ  վերը նշված 13.171.355,7 դրամ արժողությամբ գյուղատնտեսական […]


Հուլիս 29, 2010թ. 15:18

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը հայտարարել են, թե հուսով են, որ Իրանի եւ համաշխարհային ուժերի միջեւ դադարած բանակցությունները շուտով կվերսկսվեն: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ ցանկացած նոր բանակցությունների նպատակն է լինելու ամբողջությամբ կենտրոնանալ Թեհրանի միջուկային ծրագրի վրա: Ինչպես նշել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, ԱՄՆ-ն  պատրաստ է վերսկսել բանակցությունները […]


Հուլիս 29, 2010թ. 15:13

ՀՀ Կառավարությունը լրացում և փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60,500.0 հազար նախատեսված գումարից 7,220.0 հազար դրամը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ և Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների)  կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։