30 Հուլիս 2010

Հուլիս 30, 2010թ. 12:44

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը 383.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 110.3 և 92.6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 50.4%-ով, ծախսերի գծով` 44.8%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն […]


Հուլիս 30, 2010թ. 11:46

Ինչպես հաղորդում է մոսկովյան «Ведомости» թերթը, անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Թերթի տեղեկացմամբ, պայմանագիրն արդեն իրականացվում է: Նախատեսվում է բոլոր առաքումներն ավարտել առաջիկա մեկ-երկու տարում: Բաքուն ռուսական C-300-ների դիմաց կվճարի առնվազն 300 մլն դոլար: Սա հետխորհրդային հանրապետություններում ռազմական տեխնիկայի գնման ամենախոշոր գործարքն […]


Հուլիս 30, 2010թ. 10:30

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է գրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին: