Օգոստոս 2010

Օգոստոս 2, 2010թ. 15:06

ԻՆչպես հայտնի է օրեր առաջ Լոս Անջելեսի հայերը հայց էին ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսության բանկի՝ փոխհատուցում պահանջելով 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած իրենց անշարժ և շարժական գույքի, բանկային հաշիվների դիմաց։ Հայտնի է դարձել, որ Կիպրացի հույները ևս դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության՝ պահանջելով 170 մլրդ. դոլարի փոխհատուցում կղզու […]


Օգոստոս 2, 2010թ. 15:00

Հունական բեռնատարների վարորդները ավարտել են իրենց մեկշաբաթյա գործադուլը, որն ուղղված էր բեռնափոխադրումների ոլորտի ազատականացման` կառավարության ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն: Վարորդների արհմիության նախագահը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է ձայների չնչին մեծամասնությամբ, այն բանից հետո, երբ կառավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Գործադուլը մի քանի օրվա ընթացքում կաթվածահար էր արել երկրի տնտեսական […]


Օգոստոս 2, 2010թ. 14:16

Վաշինգտոն. Համագումարի Խորհրդի վաղեմի անդամ Ժիրայր Հարաթունյանը միացավ Ամերիկայի Հայկական Համագումարի (այսուհետ` Համագումար) հեղինակավոր մրցանակիրներ Հրայր Հովնանյանի, Ռոբերտ Գալուստյանի, Ստիֆեն Մուգարի և Ջոյս Ստեյնի շարքին բացառիկ ծառայություններ մատուցելու համար: Ժիրայր Հարաթունյանն, ով եղել է Վաշինգտոնի Ամերիկայի հայ համայնքի ակտիվ անդամ և հանրային կապերով մասնագետ, ինչպես նաև մասնակցել է Ամերիկայի Հայկական Համագումարի ձևավորմանը նպաստած 1970-ական թվականների […]


Օգոստոս 2, 2010թ. 14:07

Հայաստանում հուլիսի 31-ին տեղի է ունեցել Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված Հայաստան-Իտալիա գործարար համաժողովը, որի նպատակն էր խթանել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ու ներդրումային հեռանկարները: Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնիցտեղեկացնում են, որ այս առթիվ Իտալիայի Տրեւիսո նահանգից Հայաստան էր ժամանել պատվիրակություն, որի այցելության շրջանակներում գործարար հանդիպումներ են կազմակերպվել հայ գործարարների հետ: Նշված […]


Օգոստոս 2, 2010թ. 13:30

Մերձավոր Արեւելքում հաշտության շանսերը «ավելի ու ավելի են նվազում, իսկ հավանական պատերազմի եւ առճակատման սպառնալիքն աճում է»,-   հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ազգային բանակի ստեղծման 65-րդ տարեդարձի առթիվ զինծառայողներին հղած դիմումում Սիրիայի ղեկավարն ընդգծել Է, որ Իսրայելը «միակ ուժն Է, որը խոչընդոտում Է տարածաշրջանի կայունությանը»: Նա կրկին պահանջել Է «անվերապահորեն վերադարձնել» Սիրիային պատկանող […]


Օգոստոս 2, 2010թ. 13:07

Ինչքան էլ, որ զզված եմ հատվածական մտածելակերպի բոլոր կրողներից՝ չկարողացա անտեսել վերջերս սկիզբ առած լեզվակռիվն ու փոխադարձ ամբաստանությունները…


Օգոստոս 2, 2010թ. 13:00

Հուլիսի 31-ին, ժամը 14.20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտու խոտածածկ տարածքում, որը սպառնացել է Բարձրունի գյուղի ցորենի դաշտերին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից   հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վայքից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը եւ Եղեգնաձորից երեք եւ Ջերմուկից հինգ հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ մոտակա զորամասից 70 զինվոր […]


Օգոստոս 2, 2010թ. 12:50

Սիրիայի նախագահ Բաշար Ասադըհ հուլիսի 27-ին ավարտեց իր պաշտոնական այցը Բելառուս: Այդ փաստը, իհարկե, իրենից առանձնահատուկ որեւէ բան չի ներկայացնում, սակայն, ֆրանսիական լրատվամիջոցներն անդրադառնալով փաստին արձանագրել են, թե նախագահ Ասադի այցելությունը Մինսկ դարձավ նոր աշխարհաքաղաքական կոալիցիայի ստեղծման հերթական քայլ : Այդ յուրօրինակ եռյակ դաշինքի մեջ կներառվի Բելառուսը, Սիրիան և Վենեսուելան: Շուտով այդ երեք պետությունների նախագահները […]


Օգոստոս 2, 2010թ. 12:36

BBC  Լրատվական գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհներին: Օդերեւութաբանները խոստանում են, որ եկող շաբաթ Ռուսաստանի կենտրոնական հատվածում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի, նորից սպառնալով անտառային եւ տորֆային հրդեհներով: Այժմ հրդեհը մոլեգնում է 14 շրջաններում:  Հազարավոր մարդիկ արդեն կորցրել են իրենց տները, կա 30 զոհ:


Օգոստոս 2, 2010թ. 12:23

Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ-ն ծրագրել է  2011 թվականին Իրանի դեմ հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայել Բուլղարիայում եւ Թուրքիայում: Պենտագոնը միաժամանակ մտադիր է ռադարներ   տեղակայել Իսրայելում կամ Պարսից ծոցի երկրներում: Այդ տարածաշրջանում արդեն մի քանի այդպիսի համակարգեր կան եւ ԱՄՆ-ը նաեւ ցանկանում է արդիականացնել դրանք: Հայտնի է, որ ԱՄՆ-ը ավելի վաղ ցանկանում էր […]