ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղաաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք:
Օգոստոս 2010
Օգոստոսի մեկից Ռուսաստանը ռոտացիոն կարգով գլխավորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը: Սպասվում է, որ իր նախագահությունը ռուսական պատվիրակությունը կնվիրի Կոսովոյի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների խնդրին: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կկենտրոնանա նաեւ աֆրիկյան խնդիրների վրա, ներառյալ ծովահենության դեմ պայքարը: Բացի այդ սպասվում է, որ օգոստոսին Անվտանգության Խորհրդի անդամները կքննարկեն Կենտրոնական Ասիայում պրեվենտիվ դիվանագիտության […]
Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը գնալով աճում է: Հաղորդման համաձայն, ուժեղ ջրհեղեղների արդյունքում արդեն ավելի քան 1,5 մլն մարդ է տուժել: Ջրհեղեղից հիմնականում տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները, որտեղ ավերվել են մի շարք կառույցներ, տասնյակ բնակելի տներ, կառավարական կառույցներ, ձեռնարկություններ և դպրոցներ: Տարերային աղետից առավել քան տուժել է Հայբեր-Պահտունվա նահանգը, որի […]
Տեղեկատվական վահանակները թույլ կտան զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը:
Կիրակի աշխատանքային այցով Բաքու Է ժամանել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որն այսօր հանդիպում կանցկացնի ադրբեջանցի իր պաշտոնակից Ռամիզ Մեհթիեւի հետ: Հաղորդվում Է, որ Սերգեյ Նարիշկինը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ ադրբեջանցի վետերաններին պարգեւների հանձնման արարողությանը: Այցի շրջանակներում Նարիշկինը նաեւ կքննարկի Ադրբեջան ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի նախապատրաստման հարցերը, որն […]
Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած շուրջ 30 երիտասարդներ կմասնակցեն պատմական Տիգրանակերտի հնագիտական պեղումներին:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այսօր` օգոստոսի 2-ին ստորագրած որոշմամբ, Արմեն Մկրտչյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
Եթե Դուք մասնագիտությամբ ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հոգեբան լինեիք կհասկանայիք, որ լեզուն լեզվակիրներից զրկելը նշանակում է ազգի, տվյալ տեսակի մշակույթի վերացում:
«Մենք մինչև վերջին պահը խորհրդակցում էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` այն հույսով, որ կգտնենք փոխզիջումային որոշում: Սակայն, երբ պարզ դարզավ, որ մրցաշարի կայացումը վտանգի տակ է, սկսեցինք այլ տարբերակ փնտրել: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկը` մրցաշարը Կազանում անցկացնելու վերաբերյալ, ոգևորությամբ ընդունվեց ֆեդերացիայի նախագահության գործկոմի կողմից»: Անդրադառնալով հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան […]
Յուրմալայում, «Նոր ալիք» մրցույթի լավագույն երիտասարդ երգչուհի է ճանաչվել Սոնա Շահգելդյանը: Երեք մրցութային օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 288 միավոր` միայն մեկ միավորով առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոյից:Երրորդ տեղը գրավել է էստոնացի Ուկու Սուվիստեն: «Երբ իմացա հաղթել եմ, շատ հուզվել էի: Դրանք երջանկության արցունքներ են: Մեծ երջանկություն է: Շատ-շատ էի ուզում հաղթել, իսկ […]




