Դեկտեմբեր 2010

Դեկտեմբեր 27, 2010թ. 15:12

Վրաստանը կշարունակի զենք գնել Ուկրաինայից` ի հեճուկս Ռուսաստանի բողոքների: Այս մասին հայտնել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն ուկրաինական լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ: «Մեր համագործակցությունը, այդ թվում և ռազմական բնագավառում, հիմնված է մեր երկրների ազգային շահերի վրա: Չնայած ռուսական կողմի անհամաձայնությանը` այդպիսի առևտուրը մեր երկրի հետ, համաձայն միջազգային իրավունքի, ոչնչով սահմանափակված չէ»,- ասել […]


Դեկտեմբեր 27, 2010թ. 13:45

Պետք է հստակ ընգծվի, որ խոսքը գնում է ոչ թե վիճելի խնդիրների քննարկման, այլ ցեղասպանության հետեւանքների վերացմանը վերաբերող քննարկումներ անցկացնելուն:


Դեկտեմբեր 27, 2010թ. 13:02

ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը (տեքստը կցված է): ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները դրվել են փոխատենապետ Էդվարդ Անտինյանի վրա, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը` ատենադպիր Կարեն Կակոյանի: ՀՌԱԿ 19-րդ արտահերթ  Համագումարը  տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին, ժամը 13-ին, “Անի պլազա” հյուրանոցի Անի սրահում: Ստորև ներկայացնում […]


Դեկտեմբեր 27, 2010թ. 11:18

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 26-ին կայացավ Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն։ Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել ասոցիացիայի անդամ հայաստանյան 9 ռոք խմբեր։ ArmAr.am


Դեկտեմբեր 27, 2010թ. 11:04

Ջավախքից արտագաղթը արդյունքն է վրացական ագրեսիվ քաղաքականության ստեղծած անապահովության մթնոլորտի:


Դեկտեմբեր 27, 2010թ. 10:42

Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի տանիքում  հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր շտապած  հրշեջներին հաջողվել է մարել կրակը:  Հիվանդանոցի այրվող մասնաշենքից հիվանդները եւ բուժանձնակազմը տեղափոխվել են անվտանգ տարածք։


Դեկտեմբեր 27, 2010թ. 10:00

Տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չանդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:


Դեկտեմբեր 27, 2010թ. 09:33

Մի ստորագրեք «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը


Դեկտեմբեր 25, 2010թ. 17:21

Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը բաղկացած է հետևյալ գործերի համադրույթից. 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը…


Դեկտեմբեր 25, 2010թ. 16:41

Հայաստանի համար ԼՂՀ անկախության ճանաչումն ավելին է, քան միջազգային հարաբերություններում ԼՂՀ իրավահավասարության փաստի
արձանագրումը։