Իրանական Բուշերի ԱԷԿ–ը ամբողջ հզորությամբ կսկսի աշխատել առաջիկա շաբաթների ընթացքում՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: “Սակայն դա երկար ծրագիր է, այդ պատճառով կխուսափեի հստակ ժամկետներ հայտնելուց, սակայն մենք արդեն ռեակտորի ամբողջական գործարկման շեմին ենք”,-ասել է նա: ArmAr.am
13 Մայիս 2011
Մայիս 13, 2011թ. 12:22
Ստամբուլում Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Բաչո Ախալայան և Վեժդի Գյոնուլը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերը: Կողմերն ընդգծել են, որ թուրք-վրացական ռազմական համագործակցությունը լայն շրջանակ է ընդգրկում՝ մասնավորապես օգնություն ռազմական կրթության, լոգիստիկայի, ռազմատեխնիկական համագործակցության և այլ բնագավառներում: ArmAr.am




