Այսօր աշխարհի հայության հայացքը կրկին ուղղված է իրենց հայրենի հողին, բոլորիս մտահոգությունը կրկին մեր երկրում իր իրավունքների համար ոտքի կանգնած ժողովուրդի արդար պահանջի իրականացման խաղաղ հաղթանակն է:
Մարտ 2013
Մենք հռչակել ենք մեր անկախությունը, այն չի մնացել թղթի վրա, մենք պաշտպանել ենք մեր պետությունն ու ամրապնդել այն, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն` միջազգային չափանիշներին համապատասխան:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Ժամանակակից աշխարհում պատերազմելու եւ հաղթելու հիմնական զենքը տեղեկատվությունն է: Կամ ապատեղեկատվությունը: Մեր հակառակորդներն այս դասը լավ են յուրացրել: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք յուրացրել են, իսկ մենք` ոչ: Խոսքը ադրբեջանական քարոզչամեքենայի մասին է եւ մեր քարոզչամեքենայի իմիտացիայի: Տարիներ տեւող: Միլիարդների հասնող գումարներ են ծախսում, միայն սուտ ու հորինվածք պարունակող ալբոմներ ու գրքեր […]
Հարցազրույց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես եկավ հերթական միջանկյալ զեկույցով, որում նկատելի են կոշտ գնահատականները. արդյոք մոտեցումների փոփոխությունը, ինչպես «Ժառանգության» խոսնակն է ասում, հետեւանք է նոր փաստերի ի հայտ գալո՞ւ: -Իսկապես, զեկույցում որոշ գնահատականներ կոշտացել են, բայց կան նաեւ դրական գնահատականներ: Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում՝ ի՞նչ նոր փաստերի […]
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի նախկին ղեկավարը խոստովանել է, որ Իրանի Զինված ուժերը մասնակցել են ղարաբաղյան պատերազմին` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ աջակցել են Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է կանադական «Oye! Times» օնլայն թերթը: «Sahar» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ գեներալ Մոհսեն Ռեզային, ով Իրանի հյուսիսային հարեւանների միջեւ վեցամյա պատերազմի ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների […]
Հայոց ցեղասպանության գալիք հարյուրամյա տարելիցի կապակցությամբ աշխարհասփյուռ հայությունը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչպես նաև Սփյուռքը, պետք է համախմբվեն մեկ ընդհանուր ուղերձի շուրջ՝ Թուրքիայից իրենց պահանջների առումով:
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմեցին Սահմանադրական դատարան. հայցադիմումով պահանջվում է «վավերացնել եւ ամրագրել նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից հրապարակած կեղծ թվերը»: Կկարողանա՞ «Ժառանգությունը» ներկայացնել ծանրակշիռ փաստարկներ: -Եթե ընդդիմադիր գործիչը, որն իրեն հռչակում է ընտրված նախագահ, ունի կասկածներ […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանին, որը հեռարձակվել է ս.թ. մարտի 4-ին: Նա պատասխանել է լրագրող Եվգենի Բունտմանի մի շարք հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին և արտաքին քաղաքականության հարցերում ԼՂՀ դիրքորոշմանը: «Ցավոք, բանակցային գործընթացում մենք չենք […]
Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի 26-ին Լիտվիայի Հանրապետության Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ: Լիտվական մամուլում բավականին մեծ արձագանք է ստացել երկրի […]
Շահան Գանտահարեան Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին: Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ – լիբանանահայ գաղութ կապի առավել […]




