Մարտ 2013

Մարտ 17, 2013թ. 20:46

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունների կետերը վերցված են Եվրոպական պառլամենտի 1987-ի հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի դրույթներից Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, որոնք, ի դեպ, սխալմամբ կոչում են հայ – թուրքական արձանագրություններ, եւ դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո […]


Մարտ 17, 2013թ. 20:35

Գիտե՞ք ինչն է զայրացնում մարդուն. մոտավոր, մոտակա, բայց առկա աբսուրդը: Ընդ որում, բոլոր բնագավառներում` լինի քաղաքականություն, գիտություն, կրթություն, մշակույթ: Մոռացա. մի բան էլ կա` տնտեսություն:


Մարտ 17, 2013թ. 13:56

Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեք Հարությունյանը, Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում ֆրասիական համալսարանում իր սովորած տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասան Վարդան Պետրոսյանին Հայաստանում ֆրասիական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը չթողնելուն: Նա գրում է. «Հարգելի ՀՖՀՀ ղեկավարություն, մասնավորապես պարոնայք Ալեքսանդր Մարտինետտի և Արայիկ Նավոյան։ Այսքան ժամանակ ես լռել […]


Մարտ 17, 2013թ. 11:00

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության առաջարկին: Որոշումն ընդունվեց միաձայն, նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները, կողմ քվեարկեցին: «Մարտի 1»-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու վերաբերյալ դեկտեմբերին իշխանությունների հետ համաձայնության […]


Մարտ 17, 2013թ. 10:39

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Մոսկվա եւ Բրյուսել կատարած իր այցերի մանրամասները։ Այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Քննարկվել են նաեւ ներքաղաքական զարգացումները, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ մասնակցության ծրագիրը, քարոզչական նյութերը։ Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն Երեւանը զիջելու է ԲՀԿ-ին եւ արդեն կա պայմանավորվածություն՝ Շարմազանովը նշեց, […]


Մարտ 15, 2013թ. 15:03

Երկրում շարունակվող հետընտրական զարգացումներն, անկեղծ ասած, հոգնեցրել են բոլորիս, ոչ միայն իշխանությանը, նաև ընդդիմության ողջամիտ հատվածին, իսկ առավել ևս Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին: Ինչո՞ւ, որովհետև հայաստանցիներս, անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից, ուզում ենք սեփական երկրում ապրել արժանապատիվ կյանքով և ոչ թե ճամպրուկները հավաքելու տրամադրությամբ: Բազմիցս է ասվել` երկրում շատ են խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: […]


Մարտ 15, 2013թ. 13:37

Ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում շատ մեծահարուստների առաջնային խնդիրներից մեկը պետական հարկուտուրքից հնարավորինս խուսափելն է: Այլ կերպ ասած, զարտուղի ճանապարհներ օգտագործելով, քիչ փող «դուրս տալը»:


Մարտ 14, 2013թ. 22:27

Շեշտը այժմ դրված է Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ կամուրջների կառուցման վրա, «Ազատություն» ռադիոկայանին ասում է դեսպան Օբոլենսկին։


Մարտ 13, 2013թ. 14:29

Պարզվեց անծանոթները չեկիստներ են, և ուղարկված էին, որպեսզի պատժեն «ազգայնամոլ Րաֆֆու» ազգակցական Մարիամ տատիս: Նրան տարան խուզարկության: Առավոտյան տատս վերադարձավ: Նրա մատներն արյունոտ էին…


Մարտ 13, 2013թ. 01:02

Բայց, արդյո՞ք հայերս, անհրաժեշտ չափով գիտակցում ենք հարևան երկրում շարունակ մեծացող վտանգը որպես լուրջ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը։ Սխալված չենք լինի, եթե ասենք` ո’չ, կամ գրեթե ոչ: