13 Փետրվար 2015

Փետրվար 13, 2015թ. 12:15

Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է շարժման վետերանների հետ հանդիպումները և տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները և առաջարկությունները […]


Փետրվար 13, 2015թ. 00:19

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]