20 Փետրվար 2015

Փետրվար 20, 2015թ. 14:10

Լիբիայի Ալ-Քուբբա քաղաքում երեք ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել 70-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լիբիայի խորհրդարանի ղեկավար Ակիլ Սալեհի խոսքով, պայթյունները որոտացել են բենզալցակայանի և շենքի մոտ, որտեղ գտնվում էր անվտանգության ուժերի քաղաքային ստորաբաժանումը: Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն ըստ Սալիհի` ահաբեկչության հետևում […]


Փետրվար 20, 2015թ. 13:06

Երեկ ՙԳրանդ հոլդինգ՚ ընկերության սեփականատերեր ՄԻՔԱՅԵԼ և ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐՆ ընկերության տարեկան հաշվետու ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ ներկայացրեցին ընկերության ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: ՙԳրանդ հոլդինգի՚ հիմնադիր, լուսահոգի Հրանտ Վարդանյանն անցած տարվա իր վերջին ասուլիսի ժամանակ ցանկություն էր հայտնել, որ 2014թ. տարեկան հաշվետու ասուլիսն իր որդիներն անեն, և այդ ասուլիսը Կարեն Վարդանյանի ներկայացմամբ նաև տուրք էր […]


Փետրվար 20, 2015թ. 12:40

Երգչուհի Արմինե Գրիգորյանն առաջարկում է իր կողմից հաճախ պատրաստվող ձկնային կերակրատեսակներից մեկը: Եվ այսպես. ձուկը՝ սիգ կամ իշխան, լավ մաքրել և լվանալ: Որովայնը բացել և նախապես եփած բրնձով ու չամիչով փլավը լցնել մեջը: Ապա ձուկը թելով լավ փաթաթել, ջեռոցի տապակին կարագ քսել, ձուկը դնել վրան, այնուհետև՝ ջեռոցը: Ձուկը եփվելուց հետո մատուցել ամբողջական կամ կտրատած: Երգչուհին […]


Փետրվար 20, 2015թ. 12:31

Փետրվարի 16-ին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ արդեն երկրորդ անգամ հանդես գալով այս նվագախմբի հետ։ Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։ Լեփլեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց նախ նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝ […]