24 Փետրվար 2015

Փետրվար 24, 2015թ. 17:09

Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել: Համաձայն որի` “Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: “Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ օրվա կարգացուցակի համաձայն”,-ռուսական […]


Փետրվար 24, 2015թ. 16:10

Փետրվարի 23-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, արտացոլելով պատմությունը` վերահաստատում ենք անվերապահ աջակցությունը ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին» խորագրով բաց քննարկում, որը նախագահում էր Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին: Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, […]


Փետրվար 24, 2015թ. 13:17

«Ընդդիմությունը ոչ թե թոփալ է, այլ մեր գործընկերն է ոտքը վնասել, իսկ ընդդիմությունը կաղում է, ու կաղում է 2 ոտքից, կհամարձակվեմ ասել` կաղում է 3 ոտքից»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը թոփալ է»: «Ընդդիմություն չի նշանակում քննադատություն: Քննադատությունից հետո դուք պետք է քայլեր առաջարկեք հարցեր լուծելու […]


Փետրվար 24, 2015թ. 13:04

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ», հայտնում է La Stampa թերթը: «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար: Օրինակ, 1295 թ. եկեղեցու դոկտորներ են ճանաչվել Գրիգորիս Առաջին Մեծը, Ամբրոսիոս Մեդիոլանացին: Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, […]


Փետրվար 24, 2015թ. 12:48

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մասին խոսելիս բոլորը պատկերացնում են միայն փոքր հէկ-երը՝ այն էլ դրանց վատ հետևանքներով: Այնինչ այսօր ավելի ու ավելի բարձրաձայն է խոսվում այն մասին, թե մեր երկրում արևային էներգիայի կիրառման մեծ պոտենցիալ կա, բայց կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կամ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաները և սարքավորումները շատ թանկ են և մեզ համար կիրառելի չեն:


Փետրվար 24, 2015թ. 00:09

Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Today’s Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն […]