Օգոստոս 2023

Օգոստոս 30, 2023թ. 17:25

Բաքվի հաշվարկը շատ պարզ է՝ ծանր պայմաններում գտնվող Արցախի բնակչությունը կամ թեկուզ նրա մի մասը սովամահ չլինելու, ինչպես նաև հայտնի այլ պատճառներից հարկադրված, ինչպես ասում են, իր ոտքով կհեռանա իր հայրենիքից…


Օգոստոս 30, 2023թ. 17:16

«Աղդամով (Ակնա- խմբ.) ճանապարհի բացումից 24 ժամ անց կբացվի նաև Լաչինի ճանապարհը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ընդգծել է Հաջիևը։


Օգոստոս 30, 2023թ. 17:08

Մեր տեսակետը էդ նիստում հստակ ձևակերպել ենք՝ ընդհանուր փաթեթային լուծում պետք է ստանա՝ մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում, լավ, 10 մեքենա էլ բերեցիր, հաց կերար, հետո՞, երկրորդ քայլն ի՞նչ ես անում:


Օգոստոս 30, 2023թ. 13:03

Այսօր նրանք խաղում ենք արցախցիների զգացմունքների հետ, որովհետեւ շատերը չեն էլ պատկերացնում այդ քաղաքական իրավիճակը;


Օգոստոս 30, 2023թ. 12:03

Պատմական հիշողությունը Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ողբերգական այն իրադարձությունների վերաբերյալ, երբ հայ բնակչության նկատմամբ իրականացվել են դաժան հանցագործություններ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու ու ստեղծված իրավիճակում համատեղ ապրելու անհնարինության մասին:


Օգոստոս 24, 2023թ. 02:14

Մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020 թվականը, Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում ամենակարևոր հաղթանակն էր համարում Արցախյան փառապանծ ազատամարտը, պատերազմից հետո արդեն՝ հաղթանակների մասին հիշատակումը դառնում է պակաս կարևոր, և Փաշինյանը սկսում է խոսել դաշնակիցների հետ շփումների, անվտանգության, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին: Անցյալ տարի, օրինակ, նա վստահեցնում էր, թե՝ «անկախությունը նման է աստվածաշնչյան […]


Օգոստոս 23, 2023թ. 23:53

Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:


Օգոստոս 23, 2023թ. 23:41

Երեկ ադրբեջանական կողմը հատուկ մտածված տեխնոլոգիայով փորձել է աշխարհին կեղծ տեղեկություններ փոխանցել զուտ քարոզչական նպատակով՝ ցույց տալու, թե իբր Արցախի ճանապարհը փակ չէ, և արցախահայությունն անխոչընդոտ երթևեկում է Բերձորի միջանցքով։ Երեկ, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի ու արտասահմանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողները՝ մեծ մասամբ 18 տարեկան աղջիկներ, հասել էին Հակարիի կամուրջ, որտեղ մինչև ատամները զինված […]


Օգոստոս 23, 2023թ. 22:58

Էրդողանի խոսքով, Թուրքիայի առաջնահերթությունը նաեւ Ղրիմի բնիկ ժողովուրդների՝ Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության ապահովումն է։


Օգոստոս 23, 2023թ. 21:58

Անկախության հռչակագիրը հայոց պետության հիմնաքարն է, ազատ ու արդար հասարակարգի, անվտանգ ու զարգացող պետության տեսլականը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը որոշեց շարունակել 1918 թ. մայիսի 28-ի ուխտը՝ հետևողական ու հավաքական ջանքով և աշխատանքով արժանապատիվ տեղ զբաղեցնելով միջազգային ընտանիքում: Արևելահայ հողի վրա ապրող ժողովուրդն այս օրերին դիմագրավում է ռազմաքաղաքական ու անվտանգային բարդ մարտահրավերներ: Նոր աշխարհակարգի ձևավորման […]