Օգոստոս 2023

Օգոստոս 23, 2023թ. 21:56

Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ սննդամթերքի սակավություն և խնդիրներ (մասնակի սով), սոցիալական և առողջապահական խնդիրներ, ներքաղաքական հակասություններ և անձնավորված թշնամանք տարբեր անհատների ու խմբերի միջև՝ ստիպում է, որ յուրաքանչյուր ոք յուրովի գժվի… Հ.Գ. «Գժվե՞նք» ժողովուրդ, միգուցե փրկությունը՝ ըստ մեծն բանաստեղծի, և՞ս «գժվելու» մեջ է… Արշավիր Ղարամյան


Օգոստոս 23, 2023թ. 20:56

Արդ, ո՞րն է պատճառը, որ վարչապետ կոչեցյալը հարձակումներ է գործում հայ ժողովրդի նվիրական խորհրդանիշների վրա՝ Արարատ լեռ, զինանշան, օրներգ և հիմա էլ՝ Անկախության հռչակագիր։


Օգոստոս 23, 2023թ. 19:05

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։ «Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի […]


Օգոստոս 23, 2023թ. 16:00

Աշխարհը պետք է իմանա, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն ազգերին տրված իրավունք էր, այլ գոյության և սեփական հայրենիքում անվտանգ ու խաղաղ ապրելու կենսական պահանջ:


Օգոստոս 23, 2023թ. 15:47

Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները:


Օգոստոս 23, 2023թ. 15:40

ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ շրջափակման շուրջ քննարկումը ոչնչի չհանգեցրեց: ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։


Օգոստոս 23, 2023թ. 15:35

Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում  համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր…


Օգոստոս 23, 2023թ. 15:28

1990 թվականի այս օրը` օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։


Օգոստոս 23, 2023թ. 15:19

Ինձ համար մեր մեծագույն ամոթն այն է, որ անկախության հռչակման 33-րդ տարում մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իր շնորհավորական ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ մեր պետության գոյությունն առհասարակ:


Օգոստոս 23, 2023թ. 13:44

Երկրի ղեկավարի այս ձեւակերպումները եւս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով: