Օգոստոս 2023

Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր […]

Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը և նաև գիտակցում են, որ հնարավոր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը:

Դուք հասկանո՞ւմ եք, որ Արցախով չի ավարտվելու, բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը տանք, հանգիստ ապրենք: Նրանք կանգ չեն առնի, մինչեւ չոչնչացնեն մեզ բոլորիս: Ու այս ամբողջ իրավիճակի մեջ արգելում են օգնել հայ զինվորին:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում: Արմավիրցի Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150): Մամիկոն […]

Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։

Բրեգովիչը տարբեր հարթակներոում շատ դրական է արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, եւ մեր նպատակը նաեւ այն է, որ այսպիսի արտիստների միջոցով էլ ներկայացնենք Հայաստանը, մեր մշակույթը, երաժշտությունը մեր գաղափարները։

Նիկոլն, ամենայն հավանականության արդեն խոստացել է Բլինկենին և Էրդողանին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, բայց Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։ Իհարկե, հանրությանը հետո դա կներկայացվի որպես բաց կոմունիկացիաներ: Հետևաբար, Երևանի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հայտարարում են հականիկոլ, պետք է մինչև ընտրությունները կարողանան ազատվել Նիկոլից՝ […]

Սնուփ Դո՛գ, դու «ֆուլ» անհոգ, ես՝ մտահոգ… Աչքերս լու՜յս, ժողովու՛րդ… Վերջապե՜ս… Վեստ Քոստից ռեփ աշխարհի գերաստղ Սնուփ Դոգը (Սնուփ շնիկը) ժամանելու է Հայաստան: Լսելու և վայլելու ենք մեր բոլորի կողմից սիրված հայտնի հիթերը, Սնուփի հետ համահունչ կարդալու ենք մեր պատանեկության տարիների՝ Drop it like it’s hot, Still Dre, Black and Yellow, The next episode ռետրո […]




