Օգոստոս 2023

Օգոստոս 7, 2023թ. 14:04

Օգոստոսի 7-ը Սփյուռքի զինյալ պայքարի նահատակների հիշատակի օրն է: Այս տղաներն իրենց անհավանական պայքարով աշխարհում մեզ համար ստեղծեցին պայքարող, մարտնչող ազգի համարում: Մեզ համար կուտակեցին արժանապատվության այնպիսի ահռելի պաշար, որը մինչ օրս անխնա մսխում ենք ու այն դեռ չի վերջանում: Բոց ու կրակից ծնված ասպետներ,Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի,Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր,Որ պիտի […]


Օգոստոս 7, 2023թ. 13:48

ԽԱՐԱՆ Կուլ գնացիք անդեմ, հանձնվեցիք, տղե՛րք,ՈՒ ծախվեցիք էժան պոռնիկի պես,Թե բյուր ձեր մեղքերը հատիկ-հատիկ թվեք,Ծնկեք ազգի առաջ՝ զղջում որպես-Ես՝ հայ բանաստեղծս, չե՛մ ներում ձեզ։ Ծարավ վամպիրի պես ժանիքներդ խրածՉքնաղ պարանոցին ծաղկուն հայրենիքիս,Ժողովրդի կյանքը կայքին գրավ դրած,Փայլուն փաթաթաններ՝ ցավոտ վերքիս,Իմ արցունքն ու վիշտն եք պարզում ինձ տոն որպես-Ես՝ հայ բանաստեղծս, չե՛մ ներում ձեզ։ Անասնական բոլոր բնազդներին […]


Օգոստոս 7, 2023թ. 11:42

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ եթե ձեւակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ «Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ […]


Օգոստոս 7, 2023թ. 11:12

Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա լիբանանահայ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար Կի Մանուկյանը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը 20:0 Dvin Music Hall-ում։ Օգոստոսյան այս իրադարձությունը Կի Մանուկյանի առաջին համերգն է Հայաստանում: Երաժիշտը հանդիսատեսին կընկղմի մի յուրահատուկ երաժշտական ճանապարհորդության, որը միաձուլում է ավանդույթը նորարարության հետ, ճամփորդություն, երբ արտիստը կցուցադրի իր կիրքը հայկական արմատների հանդեպ […]


Օգոստոս 7, 2023թ. 11:09

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Նիստին մասնակցում են նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։ Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր […]


Օգոստոս 6, 2023թ. 23:28

«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներինե ւ ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է: Դրա մասին Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիեւ-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով  եռակողմ հանդիպումը: Կարծես, ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր […]


Օգոստոս 6, 2023թ. 23:21

Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմից հայտարարությունից ու շարունակել պատերազմը, սա պատերազմի շարունկությունն է»։


Օգոստոս 6, 2023թ. 23:13

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք միջազգային հանրությանը պնդել՝ հարգել մեր իրավունքները։ Այդ առումով դեռ կա գործիքակազմ»։


Օգոստոս 6, 2023թ. 19:55

․․․ գուցե ցանկաք գիտնալ, թե ի՞նչ մարդ է Ամերիկան, ըսեմ։ Ամերիկան, սիրելիք, Խաղաղական օվկիանոսին մեջ երկու բաժանմունքով մեծ խանութ մը ունի, խանութպան է, զինավաճառ։ Դանակները կսրե կուտա եվրոպացոց ձեռք, որ զիրար գետին գլորեն, ետքեն ինքը կհասնի վարկ կուտա, ոտքի կհանե։ Տոն ու կիրակի օրերը, երբ Ամերիկայի խանութը փակ է՝ Եվրոպա չի պատերազմեր։ Լեռ Կամսար, 1923թ․


Օգոստոս 6, 2023թ. 19:39

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են […]