Օգոստոս 2023
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում:

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ օգոստոսի 9-ի տեղեկագրում։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ […]

«Խաչակիրներ» ջոկատի անդամները հասել են Կոռնիձոր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ջոկատի անդամ Սարգիս Գրիգորյանը։ Հիշեցնենք, «Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցները երեկ բողոքի ցույց էին անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ Կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանը մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով […]

«Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցները երեկ բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանը մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։ Ցույցի մասնակիցները փակեցին Տիգրան մեծ պողոտան՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, որպեսզի գնան Կոռնիձոր ու ուժով […]

Երեկ «Խաչակիրներ» ջոկատի անդամները եւ նրանց աջակիցներն ու համախոհները բողոքի ցույց իրականացրին կառավարության շենքի առջև։ Նրանք կառավարությունից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ սպասում են տրանսպորտի, որ շարժվեն Կոռնիձոր։ Նա նաեւ ասաց, որ առայժմ իրենց ավտոբուս տրամադրելու արձագանք չի եղել։ «Բայց ոնց ուզում է […]

Ցավոք, ևս մեկ անգամ ամերիկահայ համայնքը մենակ մնաց թուրքական ամենազոր կառավարության դեմ պայքարում` առանց Հայաստանի ղեկավարների օգնության, որոնք իրենց այնպես են պահում, կարծես հայկական հարցերն իրենց չեն հետաքրքրում:

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համար, նպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։

ArmAr.info կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, LIVEnews.am կայքի «Մենք հաղորդաշարի հեղինակ Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանիցս իմ հարցազրույցներում շեշտել եմ, որ այն պահից, երբ Հայաստանի քպ-ական ադրբեջանահաճո իշխանությունը դավաճանեց Արցախին ու արցախահայությանը` Արցախի Հանրապետությունը պետք է աշխարհին ներկայացներ ի’ր ՕՐԱԿԱՐԳԸ, դրանով մերժելով բաքվի օրակարգը: Այսօր բանակցությունների սեղանին քննարկվում են միայն ադրբեջանի առաջարկները, քանի […]




