Օգոստոս 2023

Օգոստոս 6, 2023թ. 19:23

Ի՞նչ է նշանակում «…ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է:


Օգոստոս 6, 2023թ. 19:16

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը «Որքան էլ բարդ լինի` Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ: Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել: Ես չեմ ուզում ասել, […]


Օգոստոս 6, 2023թ. 19:08

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: «142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների […]


Օգոստոս 6, 2023թ. 18:58

Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30 -ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է  սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Գոռ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես նեղված եմ ստեղծված իրավիճակից․ սահման է դրված […]


Օգոստոս 6, 2023թ. 18:51

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը թվիթերում այսպիսի գրառում է արել. «Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի քարոզչությունից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բացված չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդ վերցնելուն»։


Օգոստոս 6, 2023թ. 18:18

Արցախում ստեղծված իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Հույս ունենալ, թե մի բան կփոխվի այն իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը փաստացի ոչինչ չի անում, մեղմ ասած՝ միամտություն է: Այդ անգործության բարոյական կողմը դեռ մի կողմ թողնենք: Կարևոր է հասկանալ դրա քաղաքական կողմը: ՀՀ–ն իրեն դուրս է դրել Արցախի հետ կապված քննարկումներից: Փաշինյանը համարեց, որ ինքը մանդատ […]


Օգոստոս 6, 2023թ. 17:47

Փաշինյան-Ալիև-Հարությունյան եռյակն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակն Արցախում դառնա օրհասական:  Փաշինյանը, արևմտյան հարթակներում կայացած բանակցություններում, մասնավորաբար,  Պրահայում (2022, հոկտեմբերի 6) տվեց իր համաձայնությունը Արցախն ամբողջությամբ  Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Արցախի ամբողջական հանձնմանը մեկ բան է միայն խանգարում, դա արցախահայության հայրենասիրությունն է, իր հայրենիքում ապրելու կամքն ու վճռականությունը, հանուն Արցախի մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը: […]


Օգոստոս 6, 2023թ. 15:16

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120 000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները […]


Օգոստոս 6, 2023թ. 13:53

Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա: Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը՝ մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ […]


Օգոստոս 6, 2023թ. 12:39

  Երբ «բանջարը» «հանճար» է, հանճարը՝ անճար, ժողովուրդն էլ՝ ճարահատյալ, արի ասեմ այդ ամենի հազար ու մի պատճառ… Կասեք՝ կյանքը շարունակվում է, բա հո չե՞նք նստելու ազգովի տառապենք… Կասեք՝ հո ազգովի Ղարաբաղի ձեռը կրակը չե՞նք ընկել, որ ամեն ինչից մեզ զրկենք… Կասեք՝ մեր դարդերը քիչ չեն հիմա էլ ղարաբաղցու դարդը պիտի քաշե՞նք… Կասեք, բա ինչ […]