Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 19, 2023թ. 17:48

Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե ​​հրաժարվեն, պետք է հետեւեն պատժամիջոցներ։ Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 17:44

Ստեղծված իրավիճակում առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի անկախությունը եւ զորահավաք հայտարարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Արցախում կան ռուս խաղաղապահներ, նրանց թիվը բավարար չէ դիմադրելու համար, բայց այդ գործոնը Մոսկվային լծակներ է տալիս Բաքվի վրա լիարժեք քաղաքական ճնշում գործադրելու համար։ Թող Փաշինյանը մեկնի […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 11:55

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս ութերորդ) Մարդուն բնորոշելիս բժիշկները սիրում են ասել, որ մարդն այն է, ինչ ուզում է: Գրքասերները պնդում են, որ մարդն այն է, ինչ կարդում է: Նիցշեն գրում էր, որ մարդն այն է, ինչ խոստանում է: Այս ալգորիթմի տրամաբանությամբ փորձենք պարզել, թե ինչ է ազգը: Ըստ իս, կարելի է ձևակերպել, […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 11:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 11:00

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Շահրիար Հեյդարին «Հայաթ» վերլուծական կայքին տված զրույցում ասել է, որ «Հայաստանի հետ սահմանի պահպանումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը Իրանի կարմիր գիծն է, սակայն, ցավոք, Ադրբեջանը Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ ձգտում է փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը», փոխանցում է ParsToday-ը։  Շահրիար Հեյդարին ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունը […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 10:56

Հայկոյի հետընտրական մոտիվացիոն վարքագիծը կարելի է պայմանավորել կիսհաղթանակի էյֆորիայով, բայց եթե ավելի լուրջ փորձենք հասկանալ նրա երեկվա ելույթը, ապա բազում հարցեր են առաջանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես. Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ, քաղաքական […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 10:38

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳն-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 00:57

Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երեւանի ավագանու ընտրություններում եւ պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասաց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։ «Ինձ հասած տեղեկություններով վաղը բոլոր տեղամասային տարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել եւ մի քանի հարյուր ձայնի տարբերությունը ուզում են խլել ժողովրդից: Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել […]


Սեպտեմբեր 18, 2023թ. 22:38

Բերեք, բերեք Սնուփին, որ փրկեա զմեզ ի չարէ… Բա չիմացաք. պարզվում է՝ Սնուփ Դոգը մեր փրկիչն է, մեր հույսն ու ապավենն է, մեր հուսո փարոսն է, մեր լինելիության ու ապագայի երաշխիքն ու գրավականն է… Ըստ մեր անկեղծ ու շիտակ վարչապետի՝ «Սնուփ Դոգին բերում ենք Հայաստան, որ որևէ մեկը չմտածի ու չասի, թե Հայաստան չկա, Հայաստանը […]


Սեպտեմբեր 18, 2023թ. 22:10

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։ «Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,- գրել է Միշելը։ Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու […]