Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 19, 2023թ. 21:08

Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:59

Պատրաստ ենք հանդիպել հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում։ Հակաահաբեկչական միջոցառումների դադարի համար, սակայն, պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, իսկ ապօրինի ռեժիմը` վերացվի։ Հակառակ դեպքում, օպերացիան շարունակվելու է մինչև վերջ։ Ադրբեջանի նախագահական


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:55

Կատարվողը տեղային մարտերը որևէ ձևով չենք կարող համարել, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը, Արցախի ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ադրբեջանական զինանոցի գրեթե բոլոր միջոցների կիրառմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց ընթացող ինքնաբուխ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմն իր […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:46

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:40

Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են Ռուսաստանին՝ «Կովկասից վտարելուն»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում։ Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները խախտում են պայմանավորվածությունները և զինադադարը, ինչպես նաև սպառնում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:36

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»:


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:28

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ, գրում է Коммерсант-ը։ Նրա խոսքով, այժմ գլխավորը տարածաշրջանում մարդկանց անվտանգությունն ապահովելն է և «Ադրբեջանին ու Հայաստանին համոզել հրաժարվել ուժային մեթոդներից և սկսել բանակցությունները»։ «Գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:14

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակը: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:07

Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբ: «Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- նշվում է հաղորդման մեջ:


Սեպտեմբեր 19, 2023թ. 17:59

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մի անգամ  եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ […]