Համարեք սա քաղաքական երդում․ Երեւանի ավագանու ընտրությանը «Մայր Հայաստան» դաշինքին իշխանությունը վստահելու պարագայում անձամբ եւ մեր թիմի անունից խոստանում եմ մինչեւ տարեվերջ վռնդել Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին։ «Հիմա բարձր ծափահարություններով բոլորս համատեղ երդվում ենք այդ ուղղությամբ»,-կոչ արեց Անդրանիկ Թեւանյանը եւ բազմամարդ հանրահավաքը վանկարկեց՝ «այո՛»։ Դիմելով արցախցիներին՝ նա ասաց, որ Հայաստանն Արցախի […]
Սեպտեմբեր 2023


Ընդդիմադիր դաշտի միակ թիրախը Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած քաղաքականությամբ: Կարմիր գծերն անցնող հարձակումները ներընդդիմադիր դաշտում սխալ են և դատապարտելի: Սա բոլորիս համար պետք է կանոն լինի: Անդրանիկ Թևանյան

Չափից ավելի երկար է տեւում այս կոնֆլիկտը: Սովորաբար ԱՄՆ-ն շատ հստակ է գործում նման դեպքում: Մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ն կարողանում ձգձգվող հակամարտություներում քայլեր ձեռնարկում դրան վերջ դնելու համար: ԱՄՆ-ի ղեկավարությունը սուր կարիք կա այս հումանիտար ճգնաժամը լուծելու համար

Կարծում եմ՝ մենք բոլորս ողջունում ենք, որ մեկ բեռնատար անցել է Աղդամով, բայց կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ դա բավարար չէ․ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներ կարող են օգտագործվել, բայց Լաչինի միջանցդքը պե՛տք է բացվի։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով:

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: «Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի վրա, դա արել է Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես դրան վերաբերվել: Բայց պետք չէ Երևանի կողմից ընդունված […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ. «Հարց – Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Հաճելի է Ձեզ հետ խոսելը, չնայած տարածաշրջանում այն դժվար իրավիճակին, երբ Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրություններն անհամբեր սպասում են, թե ինչ է կատարվելու։ Վերջին օրերին տեսնում ենք բազմաթիվ հրապարակումներ սահմանի տարբեր […]

Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան է իր էջում գրել է ՀԱԿ կուսակցության համակարգող Լևոն Զուրաբյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանով տելեգրամի իր ալիքում գրում է. «Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին… Ուզու՞մ ես, դե լսի հիմա։

Նիկոլենք շան պես ու շնից առավել վախենում են հեղաշրջումից, շատ լավ գիտեն, թե դրանից հետո ինչ է սպասվում բոլոր իշխանազավթներին, նրանց այդ գործում աջակցածներին, պետական դավաճաններին… Այս առումով, ինչպես ասում են, նույնիսկ իրենց շվաքից են վախենում:




