«Ձեր պնդումը, թե Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է 1992 թվականի փետրվարին, Ալմա-Աթիի հռչակագիրը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս, իրականության հետ որեւէ աղերս չունի»,-այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հղում արեց Փաշինյանի՝ օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ Փաշինյանն անդրադարձել է […]
Սեպտեմբեր 2023

Հիմա հարց է առաջնում՝ ե՞ւ․․․ Ապահովեցի՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր հնարավոր այն սպառնալիքները, որոնք այսօր ծառացած են ՀՀ առջեւ։ Պատասխանը «ոչ»-ն է։
«Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան», խորհրդարանում այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Եւ այդ ահավոր բանը, ըստ Մանուկյանի, Փաշինյանի՝ Ալմա-Աթիի հռչակագրի մասին հայտարարությունն էր։ Մանուկյանի խոսքով՝ ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբեւէ Ալմա-Աթիի հռչակագիր տերմին չի օգտագործվել, իսկ 2022 թվականին այս իշխանությունն այդ հռչակագիրը դրեց Ալիեւի, տարբեր երկրների բանակցողների, պետական գործիչների […]

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան։ Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր […]

Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այո, այս ընթացքում մեր վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը կամ հայկական մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, եւ […]
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանն է:

Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։ Այս մասին գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին: «Ինչպես այսօր ավելի վաղ հայտնվել է, ռուսական Կարմիր խաչի բեռնատարը Ակնայից մտել է Ասկերան, […]

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ մարդասիրական իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արցախահայությանը ռուսական մարդասիրական օգնության տրամադրումը: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերի […]

Դուք այլևս ոչ մի իրավունք չունեք պախարակելու, կոչ անելու, մեղադրելու, խորհուրդ տալու ոչ’ մնացողներին, ո’չ էլ անգամ գնացածներին ու գնացողներին…

Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում […]




