2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական «հալոցքի» կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղրների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:
Սեպտեմբեր 2023

այ ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է՝ հակառակ բոլոր պատերազմական հարձակումներին, կործանումներին, ջարդերին և նույնիսկ Ցեղասպանության, և ցավալին այն է, որ բազմաչարչար այս ժողովրդի կյանքը կարող է ավարտվել մի մարդու պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց: Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց արհամարելով մասնագիտական բացասական կարծիքները, անգամ անտեսվեցին իշխանության քմահաճույքները […]

Արցախի նախագահն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի քննարկման առանցքային թեմաներից մեկը վերաբերվել է Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիների հարցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս թեման կարևոր է մի քանի տեսանկյունից: Նախ Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ […]

Երևանի քաղաքապետի տեղակալ, պարոն Տիգրան Ավինյանին, Երևանի ավագանու նախկին անդամ, ,,Մայր Հայաստան,, դաշինքի ավագանու անդամի թեկնածու Սոննա Աղեկյանից Տեղեկատվութուն ստանալու մասին ՀԱՐՑՈՒՄ Պարո՛ն Ավինյան, Հիմք ընդունելով ,,Տեղեկատվության և ազատության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, խնդրում եմ տեղեկատվություն տալ կոնկրետ Ձեր՝ որպես Երևանի քաղաքապետի տեղակալ առողջական վիճակի մասին։ Մամուլից տեղեկանում ենք, որ Դուք […]

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բուռն հակազդեցությունների ներքո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրված ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերյալ գործուն քայլերի անհրաժեշտությանը վերաբերող հարցերին […]

Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ Սկիզբը` այստեղ Այսպիսի դեպքերում ասում են՝ պատերազմից հինգ պակաս է… Նկատի չունենք սոսկ այն իրողությունը, որ Հայաստանն այս պահին կիսապատերազմական իրավիճակում է, վերջին օրերին հաճախացել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները, դրանք արձանագրվում են գրեթե ամեն օր, երբեմն օրը 2 անգամ: Հայաստանի […]

Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար ճգնաժամի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ermeniahaber.am-ը զրուցել է պոլսահայ լրագրող Արիս Նալջիի հետ։ Համառոտ կենսագրական Արիս Նալջըն ծնվել է 1980թ․ Ստամբուլում։ Աշխատել է «Ակոս» շաբաթաթերթում որպես խմբագիր և հոդվածագիր։ Նա հայտնի է թուրքական ARTI Tv-ում իր «Կամուրջ» հեռուստածրագրով։ Այժմ նրա հոդվածները հրապարակվում են […]





